Իրանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 111 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 111 քաղաքացի, այսպիսով Covid-19-ից մահերի թիվը երկրում հասել է 84 հազար 624-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով երկրի Առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին:
Վերջին 24 ժամում Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 8341 նոր դեպք, որոնցից 1120-ը հոսպիտալացվել է:
Երկրում գրանցված 3 մլն 241 հազար 37 վարակակիրներից 2 մլն 914 հազար 830-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:
3207 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



