ԱՀԿ ղեկավարը հայտարարել է աշխարհում համաճարակի շատ վտանգավոր փուլի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿորոնավիրուսի «Դելտա» շտամի պատճառով աշխարհը համաճարակի շատ վտանգավոր փուլ է անցնում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեիսուսը: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ «Դելտա»-ի խիստ վարակիչ շտամը հայտնաբերվել է առնվազն 98 երկրում, «և այն կշարունակի զարգանալ և մուտացիայի ենթարկվել» և արագորեն տարածվել ինչպես ցածր, այնպես էլ բարձր պատվաստման ցուցանիշների դեպքում:
Ինչպես շեշտել է կազմակերպության ղեկավարը, կորոնավիրուսի մուտացիաները «պահանջում են իրավիճակի անընդհատ գնահատում և առողջապահության կողմից ձեռնարկվող միջոցառումների մանրակրկիտ ադապտացում:
Նա հիշեցրել է համաճարակային իրավիճակը սերտորեն վերահսկելու, թեստեր անցկացնելու և պացիենտներին մեկուսացնելու անհրաժեշտությունը:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



