Երևան, 08.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրականում տեղի են ունենում քաղաքական սակարկություններ ու մարդկանց առևտուր. ՄԻՊ

ԲԼՈԳ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ադրբեջանում մեր գերիների դատապարտումներն ամբողջովին անհիմն են, արհեստական պրոցեսի արհեստական արդյունք: Նրանց ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժ են:

Ադրբեջանական իշխանությունների կազմակերպած յուրաքանչյուր «դատավարություն» ուղեկցվում է ադրբեջանական լրատվամիջոցներում մարդու արժանապատվությունը, իրավունքները ոտնահարող հրապարակումներով` «Հայկական տեռորիստներ» կամ նման վերնագրերով: Ակնհայտ է, որ դա հատուկ է արվում ու կրում է կազմակերպված բնույթ։ Ադրբեջանական սոցիալական ցանցերն էլ լցվում են ատելությամբ «քննարկումներով», գերիներին տանջելու, սպանելու կոչերով (ապացույցները փաստագրված են):

Ակնհայտ է, որ այս «դատավարությունները» արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են: Նրա համար են, որ Ադրբեջանում ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում», իսկ այդ ընթացքում հասցնեն որքան հնարավոր է շատ ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ:

Մշտադիտարկումը ցույց է տալիս, որ իրականում տեղի են ունենում քաղաքական սակարկություններ ու մարդկանց առևտուր. օրինակ՝ այս փաստը հաստատող անհերքելի ապացույց՝ Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության տեսանյութը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին գերիների և անհայտ կորածների ընտանիքներից շարունակաբար ուղղվող բողոքներն ու ահազանգերն ակնհայտ վկայում են, որ դատավարությունները լրացուցիչ հոգեկան տառապանքներ են պատճառում, ավելի ցավալի են դարձնում մարդկանց ապրումները:

Ցանկացած, այսպես կոչված, դատավարություն ի սկզբանե կեղծիք է, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ ստեղծված շղարշջ, իսկ գերիներին կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս վիճակը կոպիտ խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, այդ թվում` Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան:

Առկա բոլոր փաստերը և ադրբեջանական իշխանությունների պահվածքն բացահայտ արհամարհանք է միջազգային ողջ հանրության նկատմամբ, խաթարում է տասնյակ տարիներով մշակված միջազգային մարդասիրական իրավունքի համակարգը:

Բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի»:

 

ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Աղվերանում հանդիպում է երիտասարդների հետԱդրբեջանը թելադրում է իշխանություններին, թե ՀՀ–ում` ինչ կարելի է կառուցել, ինչ՝ ոչ. ԼՀԿ–ն սկսեց քարոզարշավը«Շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը»․ Էդգար ՂազարյանՄեզ խաբում են. Ադրբեջանը չի ճանաչել ՀՀն կոնկրետ քառակուսի կիլոմետրով եւ քարտեզով. Մարուքյան Մենկարկում է «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Երասխից․ Էդմոն Մարուքյան Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ«Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ «Ուժեղ Հայաստանը» կամփոփի քարոզարշավի առաջին օրը«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Եռատոնի առթիվ. Արշակ ԿարապետյանՓոփոխությունները գալիս են. Ուժեղ Հայաստան (տեսանյութ)Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ․ Նաիրի Սարգսյան Մեզ հետաքրքրում է ոչ թե ցուցակում լինելը, այլ երկրի ապագան․ Ցոլակ ԱկոպյանԷս մարդը ուրիշ ազգ է բնակեցնում մեր երկրում․ Ալիևին չի կարողանում մերժել․ Նարեկ Կարապետյան Երրորդ ժամկետի գնալը մերժելու հիմքով իշխանության եկածը պետք է մերժվի հենց երրորդ ժամկետի հիմքով. Մելոյան Ունիկալ շրջան է, հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է քարոզչական պրոցեսներին մասնակցում. Նարեկ Կարապետյան Էս մարդկանց ճամփել է պետք, իրենք վատ խոսույթ են մտցնում, կռիվ են մտցնում մեր մեջ. Նարեկ Կարապետյան Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին, երբ ֆեյսբուք ես մտնում, մոտավորապես գուշակում ես, հուսով եմ՝ դա սունկն է․ Նարեկ Կարապետյան Այս մարդը վերածվում է դիկտատորի, եթե ընտրվի՝ սովետական ամենածանր բռնաճնշումների հոտն եք զգալու. Նարեկ ԿարապետյանՀաստատվել են դպրոցական արձակուրդների և ուսումնական պարապմունքների ժամկետները Եթե այս իշխանությունը մնա, ժողովուրդը վճարելու է ամենաբարձր գինը․ Ատոմ ՄխիթարյանՄի՛ խաբնվի Փաշինյանի ասֆալտին, եթե իրեն ընտրես՝ Էրդողանին ու Ալիևին ես ընտրում. Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը, հավատարիմ իր առաքելությանն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ կնքած հուշագրին, մասնակցում է քարոզարշավինԹույլ չենք տալու, որ գործող թրքամետ վարչախումբը վերարտադրվի․ Ավետիք Չալաբյան Մեր հիմնական խնդիրն է ընդդիմադիր ընտրողին բերել ընտրության և համոզենք, որ ինքն ընտրի ընդդիմադիր դաշտի առաջատար ուժին. Չալաբյան 58-ամյա կինը ծաղկամանով սպանել է իր 93-ամյա ամուսնունՄեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Պարոն Կարապետյանը հայտարարեց մի բան, որը թերևս բոլորն են կասկածում»․ Դավիթ Ղազինյան Իրական առաջնորդի կերպարը տեսնում ենք Սամվել Կարապետյանի մեջ. երիտասարդ աջակից Մոտ 600․000 հայաստանցի աղքատ է, հացի խնդրով է ապրում․ Նարեկ Կարապետյան ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանն ասուլիս է տալիս ԱԺ-ի դիմաց. մեկնարկում են քարոզարշավը Ինչ կլինի քարոզարշավի վերջում. Վահե Հովհաննիսյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը. Արտակ ԶաքարյանԾանրամարտի երիտասարդական ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից Քվեարկելով 19 համարի օգտին դուք կպաշտպանեք Հայաստանի Հանրապետությունը, հայ մարդու ինքնությունը. Էդմոն Մարուքյան«Փոփոխությունների ամիսը» սկսվում է հիմա. միացե՛ք մամուլի ասուլիսին Խորհրդարանի շենքի դիմացԳագաթնաժողովից սպասում էին խաղաղություն, բայց Երևան եկավ պատերազմը Զինшդադարը շարունակվում է, այն մնում է nւժի մեջ. Թրամփ Խորհրդանիշների փոփոխությո՞ւն, թե քաղաքական ուղերձ․ ինչու են հանում ԱրարատըԿենդանի հիշողություն Երևանի սրտում. «Զինվորիկը» ֆիլմի ցուցադրությունը միավորեց սերունդներինԶՊՄԿ-ն շարունակում է բաց հանքում և արտադրական տարածքում ընդունել հանքարդյունաբերությամբ հետաքրքրված խմբերիԱյսօր սկսվում է պաշտոնական քարոզարշավը, և մենք մտնում ենք նրա մեջ՝ ձախողելու թրքամետ վարչախմբի վերարտադրությունը. Ավետիք ՉալաբյանԿինը փողի համար ստիպել է որդուն քաղցկեղով հիվանդ ձևանալՀՀ-ում մեկնարկել է 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Հայաստանի ընտրությունները՝ արտաքին ազդեցությունների խաչմերուկում Թրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը շարունակում է ուժի մեջ մնալԹեհրանում հայտարարել են, որ նշելու են «մեծ հաղթանակը» Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 8-ի համար Ուկրաինան դարձել է Եվրոպայում «սուպերմանրէների» բազմացման օջախ Կառավարությունը ձեռնարկել է բոլոր քայլերը՝ ընտրություններն ազատ և թափանցիկ անցկացնելու համար «Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել Վալվերդեի և Չուամենիի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ