Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հաճելի է, երբ զգում ես, որ ուզում ես ավելի մոտ լինել կողակցիդ, գուրգուրել ու նորից հիշեցնել, որ նա թանկ է քեզ համար. Լուսին Վարդանյան

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանուհի Լուսին Վարդանյանին հեռուստադիտողը էկրաններին հաճախ չի հանդիպում: Սակայն այս դեպքում պատճառը ոչ թե չպահանջվածությունն է, այլ դերասանուհու նախասիրությունը: Aysor.am-ը վերջինիս հետ զրուցել է ներկայիս գերզբաղվածության, սերիալային վերադարձի ու անձնական կյանքի մասին:

-Լուսին, ժամանակին Ձեզ հանդիպեցինք Հանրային հեռուստաընկերության «Հանուն սիրո» սերիալում: Այնուհետև, կարծեք, թե լռություն պահպանեցիք այդ ոլորտում: Ինչո՞ւ:

-Այո, այդ սերիալից հետո մերժում էի առաջարկները՝ փորձելով ընտրել ամենաորակյալը: Բայց այդպես էլ չեղավ այնպիսի նախագծի առաջարկ, որտեղ ինձ տեսնում էի: Իսկ հետո արդեն ամուսնացա, բալիկ ունեցա և ժամանակս տրամադրում էի ընտանիքիս:

-Բայց թատրոն, կարծեք թե, շուտ վերադարձաք:

-Ճիշտ եք նկատել, այո: Աղջիկս երկու ամսական էր, որ վերադարձա բեմական գործունեությանս, բայց խաղում էի միայն իմ ներկայացումները, որոնք ամսվա մեջ երկու-երեք անգամ էին լինում: Այժմ էլ նոր ներկայացում ենք պատրաստում, որը բեմադրում է Ժան Նշանյանը: Դերս, իր ժանրով և տեսակով, տարբերվում է մյուսներից: Գիտեք, արդեն շատ մեծ ցանկություն ունեի խաղալ դրամատիկ այնպիսի մի դեր, որով կկարողանամ որպես դերասան դրսևորել ամբողջ կարողություններս:

-Երիտասարդներն այսօր իրենց ինչպե՞ս են զգում թատրոնում: Ֆինանսական բավարարվածությունը համահո՞ւնչ է հոգևոր բավականությանը:

-Իմ թատրոնում ես ինձ գերազանց եմ զգում: Ինչո՞ւ իմ. որովհետև հենց այդպես եմ ընկալում: Չէի ցանկանա որևէ այլ թատրոնում աշխատել: Ինչ վերաբերում է ֆինանսի և հոգևորի հավասար բավարարությանը, ապա իհարկե համահունչ չէ, բայց այն, ինչ թատրոնն է տալիս, չի կարող չափվել որևէ ֆինանսական միավորով: Չեմ ժխտի, ցանկալի կլիներ թատրոնով շատ ավելին վաստակել, բայց միևնույն է, հանուն բարձր աշխատավարձի՝ երբևէ թատրոնը չեմ թողնի:

-Լուսին, էկրանային հանգստի շրջանը շարունակվո՞ւմ է:

-Վերջերս ռեժիսոր Քաջայր Հակոբյանից առաջարկ ստացա՝ նկարահանվել «Փորձաշրջան» գեղարվեստական ֆիլմում՝ գլխավոր դերում: Մեծ սիրով ընդունեցի առաջարկը: Շատ լավ անձնակազմ էր հավաքվել, նույնիսկ համաձայնել էին, որ փոքրիկիս ինձ հետ նկարահանման հրապարակ տանեմ՝ քաղաքից դուրս: Սակայն հետո որոշ տեխնիկական խնդիրներ առաջացան, ինչի պատճառով չստացվեց համագործակցությունը: Հուսով եմ՝ կփորձենք մյուս նախագծում միասին աշխատել: Այժմ առաջարկ ունեմ նկարահանվելու սերիալում: Նորից լավ կազմ է հավաքվել ու սիրով համաձայնել եմ:

-Եթե չեմ սխալվում, խոսքը «Կենտրոն» հեռուստաընկերության «Երանի» սերիալի մասին է: Ձեր կերպարի մասին մի փոքր կբացե՞ք փակագծերը:

-Այո, այդ սերիալի մասին է: Նախ ասեմ, որ խաղալու եմ Սոֆի Դևոյանի հետ, ինչն ինձ համար մեծ պատիվ է: Նրա աղջկան եմ մարմնավորելու: Բարի, իր ուժերի, համոզմունքների վրա վստահ, հաջողակ ու դրական աղջիկ է իմ կերպարանավորած Կամիլան: Սակայն հայրը ավտովթարից մահանում է ու Կամիլան, ով անսահման էր սիրում հորը, վրեժխնդրությամբ է լցվում: Փորձում է գտնել պատճառն ու պատժել սպանողին:

-Դուք գեղեցիկ արտաքինով, հետաքրքիր դերասանուհի եք, այն էլ ոչ ինքնուս՝ այլ Դրամատիկական թատրոնի: Ինձ թվում էր, Ձեզ պետք է հանդիպենք ամեն քայլափոխի՝ սերիալներում, գեղարվեստական ֆիլմերում:

-Շնորհակալ եմ…Կարծում եմ՝ պետք չէ նույն դերասանին հանդիպել ամեն քայլափոխի, ավելի լավ է՝ ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում (ժպտում է): Ինչ վերաբերում է պահանջված դերասան լինելուն, իհարկե՝ հաճելի երևույթ է:

-Հետաքրքիր է, դերասանությունը Ձեր մանկությա՞ն երազանքն է եղել:

-Ոչ, չնայած ես մեծացել եմ արվեստասեր ընտանիքում: Նույնիսկ պապիկս ու տատիկս են մշակույթի մեծ երկրպագու եղել: Ես երազում էի երգչուհի դառնալ: Դա նաև մորս երազանքն էր ու նա դրա համար ամեն ինչ անում էր: «Հասմիկ» մանկական երաժշտական թատրոն-ստուդիան մայրիկինս ու մորաքրոջինս է, մինչև Թատերական ինստիտուտ ընդունվելը երկար տարիներ այնտեղ խաղացել եմ: Չեմ փոշմանել, որ այս ուղղությամբ գնացի ու բեմը ընտրեցի:

-Հայուհուն բնորոշ Ձեր արտաքինով՝ սև խոշոր աչքեր, կանոնավոր դիմագծեր, սև երկար մազեր՝ ի՞նչ կերպար կցանկանայիք ներկայացնել: Չէ՞ որ ամեն դերասան ունենում է իր երազած կերպարը:

-Հետաքրքիրն այն է, որ երբևէ չեմ երազել կոնկրետ ինչ-որ դերի մասին: Հավանաբար իմ երազած դերը կդառնա այն դերը, որն ինձ կատարսիսի (հոգու մաքրման) կհասցնի, ինձ բավարարված կզգամ որպես դերասանուհի, ասելիքս տեղ կհասցնեմ ու կհուզեմ (ժպտում է):

-Այսօր երիտասարդ դերասան-դերասանուհիները մի տեսակ խառնվել են շոու-բիզնեսի դաշտին: Ձեզ կարծեք թե հաջողվում է հեռու ու անհաղորդ մնալ այդ ամենից:

-Գիտեք, լավ չէ, երբ պրոֆեիոնալին և ոչ պրոֆեսիոնալին խառնում են իրար: Դա շատ է բարդացնում մեր աշխատանքը: Բայց այ ընկերներ ունենալ շոու-բիզնեսում՝ վատ բան չէ (ժպտում է):

-Լուսին, Ձեր դստրիկն արդեն 2 տարեկան է: Հատկապես այս գերզբաղված շրջանում ինչպե՞ս եք փոքրիկի հետ հարմարեցնում աշխատանքային առօրյան:

-Փորձում եմ համատեղել՝ չվնասելով երեխայիս զգացմունքները, չանտեսելով՝ պահանջները: Ի դեպ, նա շատ զգացմունքային է: Ուզում եմ, որ աղջիկս հպարտանա ինձնով (ժպտում է): Այ, նա դեռ երկու տարեկան է, բայց ես արդեն հպարտանում եմ իրենով:

-Ի՞նչ եք կարծում, ծնողների ճանապարհով կգնա՞:

-Նա յուրահատուկ երեխա է: Չեմ կարծում, որ մայրական բնազդն ինձ կխաբի, իսկապես շատ տաղանդավոր է: Չգիտեմ, ինչ բնագավառ կընտրի, բայց ես իրեն երբեք չեմ խանգարի: Վստահ եմ, ինչ մասնագետ էլ դառնա՝ անհատականություն է լինելու: Նրա արտահայտած մտքերը, էմոցիաները, տրամաբանությունն ու արտահայտչամիջոցները հաճախ զարմացնում են, և ոչ միայն ինձ: Թող սա որպես սուբյեկտիվ կարծիք չհնչի, իսկապես այդպես է: Բայց մի բան հաստատ է՝ իմ աղջիկն իմ կյանքի հրաշքն է:

-Խանդին ինչպե՞ս եք վերաբերում:

-Ասածս գուցեև տարօրինակ հնչի, բայց երբ չափի մեջ է, խանդը շատ գեղեցիկ բան է: Հաճելի է, երբ զգում ես, որ ուզում ես ավելի մոտ լինել կողակցիդ, գուրգուրել ու նորից հիշեցնել, որ նա թանկ է քեզ համար:

-Իսկ երբ անկառավարելի՞ է դառնում:

-Դա արդեն անբուժելի հիվանդության պես մի բան է, որը քայքայում է հոգիդ մինչև վերջ:

-Ներողամի՞տ եք:

-Անսահման ներողամիտ եմ, եթե տվյալ մարդը ինձ համար թանկ է: Կարող եմ, իհարկե, վիրավորանքից շատ չարանալ, բայց ի վերջո ներում եմ: Բայց հենց դա էլ ինձ երբեմն խանգարում է. մարդիկ կարծում են՝ իրենց ներել եմ, որովհետև ես եմ սխալվել:

Նելլի Մարգարյան

Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար