Երևան, 28.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այն, ինչ կարելի է կեսարին, չի կարելի սլեսարին. Սերգեյ Դանիելյան

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ը զրուցել է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ, ում հումորը շատերի համար ընկալելի ու հաճելի է, շատերի համար էլ անհասկանալի ու անցեզուրա: Այս ընթացքում դերասանի գործնական զբաղվածությունը սահմանափակվում է միայն Շանթ հեռուստաընկերության առավոտյան ծրագրով, սակայն նոր ներկայացումները երկար սպասեցնել չեն տա:

-Պարոն Դանիելյան, Ամանորրին Հայաստանո՞ւմ եք լինելու:

-Չգիտեմ, միգուցե գնամ Վրաստան: Ամեն անգամ, երբ պլանավորում եմ ինչ անել՝ չի ստացվում: Այս անգամ որոշել եմ չպլանավորել, ոնց կստացվի՝ կստացվի:

-Ինչո՞ւ հենց Վրաստան, ես կարծում էի Միացյալ Նահանգները կընտրեք, քանի որ Ձեր ծնողներն այնտեղ են ապրում:

-Ոչ, ԱՄՆ չեմ գնա, քանի որ ամռանը մերոնք են գալու: Իսկ Վրաստան ուզում եմ գնալ նրա համար, որ փախչեմ այստեղի Նոր տարվա թոհ  ու բոհից: Նաև, լավ ընկերներ ունեմ այնտեղ:

-Դերասա՞ն ընկերներ:

-Չէ, դերասան ընկերներ այնտեղ չունեմ, ունեմ ուղղակի ընկերներ: 

-Առաջին մասնագիտությամբ լեզվաբան եք՝ ավարտել եք Բրյուսովի ինստիտուտի պատմաանգլիական բաժինը: Ինչպե՞ս է, որ որոշեցիք դերասանի ճանապարհն ընտրել:

-(Ծիծաղում է) Հա բայց ասեմ, որ Բրյուսովը բավական դերասաններ է տվել: Ժամանակին Հրանտ Թոխատյանն էլ է Բրյուսովը ավարտել, ինձանից մեկ-երկու կուրս մեծ էր: Իսկ թե ինչու որոշեցի՝ չգիտեմ: Ընտանիքում արվեստագետներ չունենք: Դերասանները երբեք ի սկզբանե չեն հասկանում, թե ինչու են նման որոշում ընդունում: Հետագայում են գիտակցում. Իմ կարծիքով դա միակ բանն է, որ կարող էի լավ անել: 

-Մեծամասամբ, ծնողները միշտ հետևում են իրենց զավակների աշխատանքներին: Ավագ սերնդի համար ժամանակակից թատրոնը երբեմն չի ընկալվում: Ձեր ծնողները սիրո՞ւմ են լինել Ձեր հանդիսատեսի շարքերում:

-Ճիշտն ասած՝ ոչ, ծնողներս արդեն տարիքով մարդիկ են, իրենց մտածելակերպը, բնականաբար, այլ է, դերասանի աշխատանքն իրենց համար այլ բնույթ ունի: Եթե «Stand up»՝ ապա ավելի դասական մոտեցմամբ, որտեղ ավելի շատ գրականություն է, քան թատրոն: Իրենք այդպիսի մարդիկ են, իսկ մարդուն փոխել 80-85 տարեկանում՝ անիմաստ է: Չթաքցնեմ, մի երկու անգամ եկել են, բայց ոչինչ չեն հասկացել ու գնացել են տուն (ժպտում է): Ես դրան արդեն նորմալ եմ վերաբերում:

-Եթե չեմ սխալվում՝ մնջախաղից եք սկսել Ձեր ուղին:

-Այդպես չէի ասի, ես դրամատիկից եմ սկսել: Ինչ վերաբերում է մնջախաղին, դա ավելի շատ կլոունադայի և մնջախաղի միքս էր: Բայց հետագայում նորից անցա դրամատիկ ժանրին և հիմա «Stend up»-ներ եմ կարդում: Կոպիտ ասած՝ խմբակային դերասանություն վաղուց չեմ խաղացել:

-ինչո՞ւ:

-Նախ, ինձ համար այսպես ավելի հեշտ է: Թեև, եթե մասնագիտությունդ սիրում ես, ոչինչ էլ բարդ չի: Ուղղակի ինձ համար դժվար է որևէ թատրոնի կապված լինել ու այդ գրաֆիկով ապրել: Այդ պատճառով էլ որոշեցի առանձին ինքնաարտահայտվեմ: Այս շրջանում դա ինձ լիովին գոհացնում է:

-Մեր ժամանակներում «Stand up»-ները շատ տարածված են դարձել, հատկապես երիտասարդներն են սկսել շատ զբաղվել դրանով: Որակական փոփոխություն նկատո՞ւմ եք:

-Ես չեմ կարող որակից խոսել, թող դա քննադատներն ասեն: Ժանրը նախկինում էլ կար՝ Վարդան Պետրոսյան, «Ոզնիներ»… Ես առաջինը մտա փաբ, իսկ հիմա փաբերում արդեն շատ տարածված են «Stand up»-ները, ինչն ինձ ուրախացնում է: Ճիշտ է, ես իրենց սանդղակի մեջ չեմ, մի քիչ այլ եմ, բայց լավ է, որ կան: Երբ առաջ ինձ ասում էին՝ կլուբում ես խաղում, զարմանում էի: Իրենց թվում էր, որ ակումբում բացի խմելուց ու խրախճանքից ուրիշ բան չի կարող լինել: Բայց դե աշխարհում «կաֆե-թատրոններ» կան, այս ժանրը դրսում շատ հայտնի էր: Մեզ մոտ էլ կամաց-կամաց զարգացավ, հաճախ են ինձ հրավիրում ակումբներից: Օրինակ, վերջերս Վանաձորի ջազ ակումբում խաղացի իմ «Դեսից-դենից»-ը: Այնտեղ երևի թե առաջին անգամ էր այդ ժանրը:

-Անսպասելի արձագանքներ չեղա՞ն:

-Պատկերացրեք, որ ոչ, արձագանքները դրական էին: Ընդհանրապես, ես խուսափոմ եմ մարզերում ելույթ ունենալ, բայց շատ լավ ընդունեցին, հանգիստ գնաց: Շատերն էլ Երևանից էին եկել, որ նայեն: Ես այս ժանրը շատ եմ սիրում, քանի որ անմիջական շփում կա, ինչի մասին յուրաքանչյուր դերասան երազում է:

-Ձեր ներկայացումներում ցենզուրայից դուրս արտահայտություններ շատ են օգտագործվում: Որքան էլ դա ժանրային առանձնահատկություն է, այնուամենայնիվ, հանդիսատեսի արձագանքն ինչիսի՞ն է լինում: Չէ՞ որ նրանց շարքերում լինում են սիրահար զույգեր, ամուսիններ…

-Այո, ներկայացման ժամանակ հայհոյանքներ էլ են հնչում: Նրանք, ովքեր ծանոթ են ժանրին, ինձ, իմ հանդիսատեսն են՝ ոչ մի անհարմարություն չի առաջանում: Այ դրա համար եմ ասում, որ մարզերում ինձ համար մի փոքր դիսկոնֆորտ է ստեղծվում, որովհետև նրանք ծանոթ չեն ինձ այս տեսանկյունից: Ուղղակի ինձ գիտեն ֆիլմերից, հեռուստատեսությունից՝ որպես հայտնի մարդ: Ասեմ, որ այս ժանրում հայհոյանքը, գռեհկությունը, որևէ կեպիտ բառը «ուտվում» է, որովհետև այն անմիջական խոսք է ու այս տեսանկյուից ընդունվում է: Եվ հետո, կարևորը ոչ թե այն է, թե ի՞նչ ես անում, այլ այն՝ թե ոնց: Համաձայնեք, որ դուք էլ, երբ հավաքվում եք ընկեր-ընկերուհիներով, կարող եք ձեզ այնպիսի արտահայտություններ թույլ տալ, որն ընտանիքում կամ հասարակական այլ վայրում թույլ չեք տա: Այնպես որ, եթե դա արվում է տեղին, ապա նորմալ է: Իհարկե, հնարավոր է, որ Ձեր շրջապատում լինի մեկը, ում դա դուր չի գա, բայց ընդհանուր մթնոլորտն է կարևոր: Եթե դուք նայեք ռուսական, ամերիկյան «Stand up»-ները, կտեսնեք, որ նույնիսկ շատ մեծ դահլիճներում նույն բանն է տիրում ու դա ընդունվում է: «Stand up»-ը հետապնդում է զվարճացնելու և որոշ հաղորդագրություններ ուղարկելու խնդիր:

-Դերասանն ինչպե՞ս է որոշում ազատությունից մինչև գռեհկություն սանդղակը:

-Դա հուշում է դերասանի դաստիարակությունն ու ճաշակը: Այն, ինչը իմ շուրթերից նորմալ կհնչի, ուրիշի շուրթերից կարող է աննորմալ հնչել: Եվ հակառակը: Օրինակ, Ռուբեն Հախվերդյանը մեր արդի դասականներից է, նրա խոսքերով սերունդներ են կրթվել ու կրթվում: Բայց նրա առօրյա խոսքում կարող են լինել ատահայտություններ, որոնք լսելիս մարդիկ ասում են՝ մեր սրտից է: Բայց այ, եթե նույն արտահայտությունն անեմ ես, դուք կամ ուրիշը, ապա մեզ չեն հասկանա, չեն ընկալի: Սա շատ նուրբ պահ է, որը շատերը հաճախ չեն հասկանում ու իրենց թույլ են տալիս այն, ինչը չպետք է թույլ տան: Ի վերջո, այն, ինչ կարելի է կեսարին, չի կարելի սլեսարին (ծիծաղում է):

-Հանդիսատեսն առավել շատ քաղաքակա՞ն, կենցաղայի՞ն թե՞ սոցիալական թեմաներով ներկայացումներն է բուռն ընդունում:

-Իր մասին ներկայացումներն է սիրում: Օրինակ, կին-տղամարդ թեման շատ լավ է ընդունվում, որովհետև բոլորին հետաքրքրում է: Մարդը պետք է ինքն իրեն տեսնի քո միջոցով: Գուցե իր կենցաղում շատ բաներ չնկատի, բայց երբ դու այն իրեն մատուցում ես հումորվ, և՛ զվարճանում է, և՛, ինչու ոչ՝ մտածում: Բոլոր «Stand up»-ներն էլ իրենց մեջ որոշակի հաղորդագրություն ունեն: Կան և այնպիսի կատակներ, որոնք ուղղակի լիցքաթափվելու համար են: Իհարկե, կան նաև միայն քաղաքական ուղղվածություն ունեցողները: Բայց իմը սոցիալակնն է, ես քաղաքական մարդ չեմ, քաղաքականությունից «տրաքում» եմ, դա իմ բնագավառը չէ:

-Պարոն Դանիելյան, դուք այսօր ներկայանում եք նաև որպես հեռուստահաղորդավար: Հաճա՞խ եք լսում քննադատություններ Ձեր հասցեին:

-Պատահում է, երբեմն նաև քննադատություններ են լինում: Բայց ինձ շատ բաներ ներում են երևի այն պատճառով, որ դրանցում այլ իմաստ էլ են տեսնում: Յուրաքանչյուր գռեհիկ անեկդոտի մեջ երևի թե մի իմաստ կա: Ընդհանրապես, մարդիկ տեսնում են այն, ինչն իրենց մոտիկ է: Իմ հանդիսատեսը նուրբ է, 20-25 տարիների ընթացքում հղկվել, մշակվել է, ու միայն ինձ չի, որ տեսել է բեմում: Այսպես ասած՝ չտես չի, բանիմաց, ինտելիգենտ հանդիսատես է: Նրանց շարքերում բժիշկներ են, իրավաբաններ, նաև կրթված ու հետաքրքիր տնային տնտեսուհիներ:

-Նկատելի է, որ հաճախ եք թատրոնից-թատրոն տեղափոխվել՝ «Գոյ» թատրոն, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, «Փոսի» թատրոն… Ինչո՞ւ:

-Իմը չէի գտնում: Գիտեք, երբ մեծացա, հասկացա, որ թատրոնը միակ բանը չէ, որ դերասանը կարող է անել: Կյանքը բազմաշերտ է: Երբեք չեմ հասկացել այն դերասաններին, որ ասում են՝ առանց թատրոն ապրել չեմ կարող, հատկապես՝ առանց այս կամ այն թատրոնի: Ինձ համար դա սահմանափակություն է: Ես միշտ ձգտել եմ փոխել միջավայրս, երկիրս, հանդիսատեսիս… Կարող եմ նույն շորը մեկ տարի հագնել, բայց չեմ կարող մեկ տարի նույն տեղում կամ նույն բանը խաղալ՝ կխեղդվեմ: այդ պատճառով էլ գոնե 4-5 հատ ներկայացում ունեմ: Շատ եմ ցավում, որ չեմ կարողանում այս տարի նոր բան ստեղծել:

-Զուտ ֆինանսական տեսանկյունից՝ Հայաստանում դերասանը կարո՞ղ է միայն թատրոնի հույսով ապրել:

-Ինքս գիտեմ դերասաններ, որ թեկուզ ոչ միայն թատրոնով, բայց դերասանությամբ՝ «Stand up»-ներ կարդալով, տարբեր տեղեր հանդես գալով՝ 50 հազար մի տեղից, 100 հազար՝ մի, մի այդքան էլ մի ուրիշ տեղից՝ ապրում են: Իմացեք, աշխարհում ոչ մի դերասան միայն թատրոնով չի ապրում: Մենք ենք, որ այդպես «հաբրգած» ենք ՝ դոտացիաներ ենք ստանում: Ամբողջ Ֆրանսիայում մեկ-երկու թատրոն է ստանում, մյուսներն իրենց ուժերով են ապրում: Ունեն և՛ եկամտաբեր, և՛ ոչ եկամտաբեր, խաղացանկային ներկայացումներ: Բայց այնտեղ ուրիշ է՝ երիրը մեծ է, հանդիսատեսը՝ շատ, ճաշակները՝ տարբեր: Մենք փոքր երկիր ենք, իսկ փոքր երկրի համար 10-12 պետական թատրոնը այնպիսի՜ շռայլություն է, որ թանկագին թատերական գործիչներ, սուս մնացեք ու նստեք: Եթե այդքան փող ծախսվեր բժշկության վրա, մենք շատ ավելի լավ կապրեինք: Համաձայնվեք, որ բժշկությունն ավելի կարևոր է, քան թատրոնը:

-Ինչպե՞ս եք վերաբերում պետական մրցանակներին ու կոչումներին:

-Պետական մրցանակներ երբեք չեմ ստացել ու չեմ էլ մտածում այդ ուղղությամբ: Իմ պարագայում եթե այդ կոչումը Հայաստանում փողի տեսքով չի արտահայտվում, ապա ինձ պետք չի: Ես վաղում համ ժողովրդական եմ, համ վաստակավոր և այլն, ունեմ իմ հանդիսատեսի ջերմ վերաբերմունքն ու դրանից ավել ոչինչ չեմ կարող պահանջել: Նրանք ինձ «կերակրում» են, իրենց համար եմ աշխատում: Ու եթե մրցանակն իրենից գումար չի ենթադրում, որը կարող եմ օգտագործել թեկուզ հաջորդ ներկայացումը պատրաստելու համար, ապա ինձ պետք չի:

-Ինքներդ 2004 թվականին Սերբիայի Մոնոներկայացումների և մնջախաղի փառատոնի ժամանակ «Իոցարտ» մոնոներկայացման համար արժանացել եք Գրան Պրիի: Չէի՞ք կարևորում այդ մրցանակը:

-Համաշխարհային, միջազգային մրցանակներին ավելի լավ եմ վերաբերում, քանի որ շոյվում է արժանապատվությունդ, շփվում ես քո կարգի այլազգի դերասանների հետ, աշխարհ ես տեսնում, «ֆռֆռում»: Իսկ այստեղ ինձ բացարձակ չի հետաքրքրում այդ մրցանակը, ամեն ինչ ստացել եմ: Որ Արտավազդի կամ Կրասոսի «գլուխը» չեմ ստացել, դրանից ոչինչ չի փոխվում (ծիծաղում է):

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերում, որ մեր օրերում ում ասեք ժողովրդականի ու վաստակավորի կոչում են տալիս:

-Դա հիվանդություն է, որը եկել է Խորհրդային Միությունից: Երևի թե մի օր կմարի: Այսպես ասած՝ ատավիզմ է. մարդ կա չէ՞, որ պոչով է ծնվում, կամ 6-րդ մատով: Նախնիների գծերն են ի հայտ գալիս, բայց էտ պոչն ի՞նչ անի այդ մարդը, մի օր վիրահատվում ու հեռացնում է: Եթե առաջ մարդուն այդ պոչը պետք էր, որպեսզի ծառից կախվի, ապա հիմա պետք չի: Սա էլ այդպիսի մի բան է. եթե առաջ այդ մրցանակը պետք էր, քանի որ այն լուրջ փող էր, միութենական նշանակություն ուներ, ինքնաթիռի տոմսի, ուղեգրի ու տարբեր բաների համար զեղչեր էին լինում, լավ տեղերում ու հատկացված բարձրակարգ սենյակներում էիր հանգստանում, ապա հիմա անիմաստ է: Ասենք, թե ժողովրդական արտիստի կոչում ստացար, ի՞նչ է դա քեզ տալու: Երևի թե միայն միանվագ ինչ-որ մի գումար: Ժողովրդական արտիստներից մեկի հետ խոսել եմ մի անգամ, կարծեմ 40.000 դրամ էր ստանում: Ասեց. «Լավա, դեղերիս փողը հերիքումա»: Հուսով եմ, ես այդ սանդղակի մեջ չեմ, իմ դեղի փողը կունենամ, եթե պետք գա:

-Ձեզ ֆիլմերում հաճախ չի, որ հանդիպում ենք: Որքան նկատել եմ, այն դերասաններից եք, ովքեր իրենք են որոշում՝ որտեղ երևան, որտեղ՝ ոչ:

-Այո, ես այն բախտավոր մարդկանցից եմ, ով միշտ արել է այն, ինչ ցանկացել է: Գիտեք, երբ ինչ որ բան չցանկանալով եմ արել՝ փողի համար կամ այլն, միանգամից տապալվել է: Այդպիսի մեկ-երկու դեպք եղել է, ինչ խոսք: Նույնիսկ եթե ասեն, քեզ շատ-շատ փող եմ տալիս, արի հարսանիք վարի՝ չեմ կարող: Դա չի նշանակում, թե ինձ բարձր եմ դասում: Ո՛չ, դրա մեջ ամբիցիա չկա, ուղղակի իմը չի, չեմ կարող անել: Թող կոչվի, որ ես պրոֆեսիոնալ մարդ չեմ: Այո, ես ուղղակի սիրող մարդ եմ, պետք է սիրեմ այն, ինչ անում եմ: Թե այդ պրոֆեսիոնալը որն է՝ չգիտեմ, երևի հաջորդ կյանքում կիմանամ: Ոչինչ, բան չի մնացել…

-Հոռետես եք:

-Հոռետես չեմ, իրատես եմ (ծիծաղում է):

-Մեզ կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Ո՛չ:

-Բնույթով փա՞կ մարդ եք:

-Այդ առումով՝ այո: Ընտանիքն իմ առանձին աշխարհն է…

-Պարոն Դանիելյան, այսօր շատերն են ձգտում իրենց բախտը փորձել Հայաստանից դուրս, սակայն դա անելու հնարավորություն չունեն: Ի հակադրություն նրանց, դուք այդ առումով խնդիր չունեք, կարող եք մեկնել՝ երբ ցանկանաք: Ինչպե՞ս է այդ հնարավորությունը չեք օգտագործում:

-Դա ավելի շատ ոչ թե հնարավորության, այլ ցանկության հարց է, որը ես չեմ ունեցել: Հնարավորությունը մի քիչ այլ բան է. օրինակ, ես ունեմ հնարավորություն գլուխս պտին խփելու, բայց նման ցանկություն չունեմ… Միշտ նախընտրել եմ գնամ, աշխատեմ ու վերադառնամ, քանի որ ինքս գաղթական չեմ: Բայց ասեմ, որ իմ նախնիները՝ տատիս, պապիս գաղթել են Վանից, Ղարսից: Մայրիկիս կողմն էլ Ռոստովից է գաղթել… Հայրենասիրական ամպագորգոռ բառեր չեմ ասի, չեմ սիրում, ուղղակի երևի թե լուրջ առաջարկներ չեն եղել, որ ինձ գայթակղեն ու տանեն: Երբ էլ գնացել եմ, գործս ավարտելուց հետո անմիջապես վերադարձել եմ տուն: Երբեք չեմ մտածել՝ վայ, էստեղ մի հատ խանութ բացեմ, պիցցա ծախեմ:

-Հայրական կողմով նաև գյումրեցի եք: Հավանաբար արմատներն են ստիպել հումորի ժանրը ընտրել:

-Գյումրին հումորի հետ ոչ մի կապ չունի: Գյումրեցիք էլ մեզ նման սովորական մարդիկ են, ուղղակի իրենց լեզուն է շատ ծիծաղելի, ընդգծված են խոսում, ցայտուն են դարձվածքների մեջ: Այնտեղի լավը լավ է, վատը՝ շատ վատ: Իրականում, հումորը ոչ թե ազգային կամ տեղանքային երևույթ է, այլ մարդու տեսակ: Ես այնպիսի անհումոր գյումրեցիներ գիտեմ, որ զարմանքից կքարանաք: Մեկտեղ, այնքան հումորով ղարաբաղցիներ ու աբարանցիներ գիտեմ, որ էլ ասելու չի:

-Ինքներդ ծնունդով երևանցի՞ եք:

-Այո, ես այստեղ եմ ծնվել, քույրս՝ Գյումրիում…

Նելլի Մարգարյան

Առաջին անգամ մենք պետք է ունենանք տնտեսական առաջնորդ, ով կաշխատի, ով կվերացնի աղքատությունը, ով կապահովի զարգացում. «Ուժեղ Հայաստան»Միրզոյանը մտահոգված է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ Ովքեր են լինելու Հայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման մրցավարները Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից քոլեջում ուսանողները ծեծել են իրար «Կանազ»-ի շենքն անզգուշությամբ հրկիզած անչափահասներից 2-ը քոլեջի ուսանողներ են, 1-ը՝ դպրոցական Քաղցրաշեն գյուղում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Այսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը. Իվետա ՏոնոյանԻրանի պատերազմը կարող է դիզելի լուրջ պակաս առաջացնել Ուկրաինայում․ Զելենսկի Փաշինյանի ֆեյք աջակիցներըԿատարը եւ Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր պաշտպանության ոլորտում համագործակցության մասին Վանաձորցիները սոցիալական հարցերով զրույցի բռնվեցին Հայաքվե միավորման սոցիալական հարցերով պատասխանատու Կամենդատյանի հետԻրավիճակը Կապանում՝ հորդառատ անձրևներից հետո (տեսանյութ) «ՀայաՔվե»-ի մեծ թիմը ՎանաձորումՓաշինյանը թողեց Արցախը պատանդ՝ շրջափակման մեջ․ Ավետիք ՉալաբյանՊահանջում ենք կառավարությունից անհապաղ սկսել համապետական սկրինինգային ծրագրեր․ Արեգ ՍավգուլյանԱռատ տեղումների հետևանքների վերաբերյալ տեղեկություններ՝ ժամը 17։00-ի դրությամբ «ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում` Թատերական 8/1 հասցեումՊակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի ԱԳ նախարարները կհանդիպեն՝ քննարկելու իրավիճակը Մերձավոր Արևելքում Երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք Ազգային հավաքականում հիմա մեծ փոփոխություններ են. Եղիշե Մելիքյան «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հրազդանում հանդիպում են քաղաքացիների հետ և պատասխանում նրանց հուզող հարցերինՀավաքականի համար ընկերական խաղ գոյություն չունի. Նաիր Թիկնիզյան Դերասանների գրառումները՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ Մենք կբերենք ուժեղ խաղաղություն՝ առանց նոր զիջումների. մենք այլևս թույլ չենք լինի. Միքայել ԴարբինյանԵվրոպայում գողացել են մոտ 12 տոննա KitKat շոկոլադե սալիկներ «Լավագույն ներկայացում»՝ «Յամա»․ հայտնի են «Արտավազդ»-ի մրցանակակիրները Իրանին հասցվող անօրինական հարվածները տարածաշրջանը մղում են ավելի մասշտաբային պատերազմի. Թուրքիայի ԱԳ նախարար Գյումրու անկարգությունների գործով 8 մանկապարտեզի տնօրեն մեղադրյալի կարգավիճակ ունի ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի խոցման մասին Վարժական հավաքի մասնակիցներին վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվողի նկատմամբ հարուցվել է հետապնդում Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Հավաքականի համար ընկերական խաղ գոյություն չունի. Նաիր Թիկնիզյան Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ Ահազանգեր են ստացվել Սյունիքի և Տավուշի գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ 25 մլն դոլար Սամվել Կարապետյանի կողմից՝ Վեհարանի վերակառուցման և հանդիսությունների սրահի կառուցման համարԲաքուն և Սումգայիթը հեղեղվել են. ավելի քան 40 մարդ է տարհանվել Փոքրիկ կանգառ ԿեչառիսումԻսրայելում Իրանի հարվածի հետևանքով վիրավորվել է 7 մարդ | Ուկրաինայի հերքել է ԻՀՊԿ-ի հայտարարությունը Իսրայելի հարվածի հետևանքով զnhվել են լրագրողներ Լիբանանում Արագածում ձյունը հատել է 3 մետրը Տղայիս uպանել են, 3 տարի ա` չեք կարում բռնեք էդ լակոտին․ քաղաքացին՝ Փաշինյանին Անկախության գաղափարն առավել քան երբևէ ակտուալ է, այլ բան է, որ դրա էությունն ու բովանդակությունն իշխող ուժը խեղաթյուրում և արժեզրկում է. Տ. ԱբրահամյանԱյսօր անկախության պայքարի նվիրյալ, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է. Արմեն ԱշոտյանԻսրայելի հարվածի հետևանքով զnhվել են լրագրողներ Լիբանանում «Իրավական համակարգում քաոս է տիրում»․ փաստաբանները որոշել են մասնակցել խորհրդարանական ընտրություններին Քաղաքացին բողոքում է` հարկերը բարձր են, բիզնեսը առաջ չի գնում Քաղաքը կաթվածահար է եղել Քաղաքացիական պայմանագրի ավտոբուսների պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹԻշխանության հերթական ձախողումը դատարանում Երկրաշարժ Հայաստանում