Թրամփի թիմը նոր սոցիալական ցանց է ստեղծել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թիմն իր սեփական հարթակն է ստեղծել համացանցում՝ GETTR անվանումով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հիշեցնելով, որ տարբեր հայտնի սոցցանցեր արգելափակել են Թրամփի էջերը:
Նոր սոցցանցը գլխավորել է Թրամփի նախկին խորհրդական և մամուլի քարտուղար Ջեյսոն Միլլերը: Ինչպես նշվում է, սոցցանցը նման է Twitter-ին: Օգտատերերը կարող են անգամ այնտեղից տեղափոխել իրենց անձնական տվյալները:
Սոցցանցում արդեն բացվել է Թրամփի էջը, սակայն այնտեղ դեռ գրառումներ չկան:
Սոցցանցի գործարկումն անցել է առանց որևէ հայտարարության, այն պարզապես հայտնվել է Apple-ի և Google-ի առցանց հավելվածների խանութներում:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



