Ռուսաստանի հետ պատժամիջոցների, շանտաժի և սպառնալիքների լեզվով խոսելն անօգուտ է․ Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը՝ Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների նախապատրաստման վերաբերյալ, նշել է, որ Բրյուսելը շարունակում է սրել առճակատման ուղղությունը։Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ռուսաստանի հետ պատժամիջոցների, շանտաժի և սպառնալիքների լեզվով խոսելն անօգուտ է: Մենք ցավում ենք, որ Եվրամիությունը, այս բացարձակ ակնհայտ և պատմականորեն հիմնավորված փաստը ընդունելու փոխարեն, շարունակում է քողարկել առճակատման հռետորաբանությունը»,- ասել է նա:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



