Վրաստանում գետը պլաստիկե տարաներով աղտոտելու համար քրգործ է հարուցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍոցիալական ցանցերի վրաստանյան տիրույթում ակտիվորեն տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես են քաղաքացիները մեքենայից մեծ քանակությամբ պլաստիկե դատարկ շշեր հանում ու լցնում գետը: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Անհայտ է, թե կոնկրետ որտեղ է նկարահանվել տեսանյութը, և թե ովքեր են կադրում երևացող մարդիկ, թեև տեսանյութում պարզ երևում են մեքենայի վրացական համարանիշները:
Տեղի ունեցածի հետ կապված քրեական գործ է հարուցվել, այդ մասին տեղեկությունը հաստատել են Վրաստանի Շրջակա միջավայրի վերահսկման դեպարտամենտից:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



