Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«2018-ին սկսված պրոլետարական շարժումը հանգեցրեց լիբերալ ֆաշիզմի. ասել, թե ճգնաժամը հաղթահարված է, դա էլ արդեն ուրիշ պաթոլոգիա է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, արդյունքների վերաբերյալ գրեթե բոլոր կանխատեսումներն այլ պատկեր էին արձանագրում: Փորձագիտական հատվածում ևս կար այն համոզմունքը, որ կապիտուլ յացիա ստորագրած իշխանությունը որևէ կերպ չի կարղ վերարտադրվել, թեպետ որոշակի վարկանիշ դեռ ուներ: Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը «Փաստի» հետ զրույցում ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքի գործոնների շարքում մի քանի հանգամանք է առանձնացնում:

Շեշտելով պետական անհրաժեշտ ինստիտուտների կարևորությունը տեսնելու խնդրի մասին՝ նա նշեց. «Նախ՝ Հայաստանի պատմության մեջ ոչ մի անգամ ընտրություններով իշխանություն չի փոխվել, իսկ չի փոխվում, որովհետև մեր ժողովուրդը քաղաքականապես այնքան հասունացած չէ: Եվ այս դեպքում իշխանություններն ինչ ուզեն՝ կարող են անել: Նույնիսկ 100 տոկոսով իրենց մերժելու դեպքում կարող են ասել՝ մենք ենք ընտրվել, իսկ ընդդիմությունն իրավական առումով չկարողանա ինչ-որ արդյունքի հասնել: Այնպես որ, նման իրավիճակում ընտրություն անցկացնել և հույս ունենալ, որ իշխանափոխություն կլինի, չեմ սխալվի, եթե ասեմ, որ մանկամտություն է: Երկրորդ՝ քաղաքականապես ոչ այդքան հասուն ժողովուրդը չի կարողանում հասկանալ երկրում կատարվող բացասական երևույթներն ու դրանց խորքային պատճառները որոնել:

Դա չհասկանալով, ամեն ինչ անձնավորելով՝ պրիմիտիվ հետևությունների է հանգում: Եվ հետո, երբ գնում է ընտրության, ճիշտ ընտրություն չի կատարում, չի կարողանում հասկանալ՝ ով ինչքանով է մեղավոր, ինչն է պատճառը, ու իրեն թվում է, թե, օրինակ՝ ամեն ինչի մեղավորը նախկին իշխանություններն են, և, հետևաբար, նրանց չի կարելի ձայն տալ: Դրա համար մի ահագին հատված գնացել ու քվե էր տվել այս իշխանություններին: Մի հսկա հատված էլ կա, որի մտածողությունն ընդհանրապես պետական ու ազգային չէ, ինչը դաժան անցյալի հետևանք է: Այդ մարդկանց մոլորեցնելն ու խաբելը շատ հեշտ է: Մինչդեռ՝ այս երևույթը շտկելու ուղղությամբ մտածող չկա»:

Ընտրությունների արդյունքները մեր զրուցակիցը դիտարկեց երկու տեսանկյունից. «Եթե դրսից ենք նայում, սա աննորմալություն է: Պաթոլոգիա է, երբ իշխանությունը, որը կարող է խայտառակ կապիտուլ յացիայով հայրենիքի մի մասը կորցնել, պետական կառավարման ոլորտներում առանձնակի որևէ հաջողություն չունենալ, բայց ավելի քան 50 տոկոս քվե ստանալ: Բայց եթե հայաստանյան իրականության ներսից ենք դիտարկում, սա նորմալ է՝ հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները: Մի ահռելի շերտ կա, որն առաջնորդվում է անձնական վրեժով, անձնական նպատակներով, ու հայրենիքի զգացողությունը չկա: Նման ժողովրդին չի կարելի տանել ընտրությունների: Սա ևս մեկ անգամ հաստատում է իմ այն ահազանգը, որը հնչեցնում եմ արդեն 25 տարի. մեր ժողովուրդը խնդիր ունի՝ մենթալիտետային շեղում ունի, և նրան ոչ թե ընտրությունների տանել, այլ բուժել է պետք»:

Ինչ վերաբերում է վերարտադրված իշխանության ներկայացուցիչների այն պնդումներին, թե քաղաքական ճգնաժամը Հայաստանում լուծված է, Պեպանյանը նշեց. «Մեր ճգնաժամը խորանում է, և ոչ մի ընտրություն էլ այն չի կարող փոխել: Բայց բոլորս ենք տեսնում, թե հարյուր հազարներով մարդիկ ինչ աստիճանի են վհատված, որ մտածում են կա՛մ հայրենիքը լքելու մասին, կա՛մ պասիվանում են, կա՛մ ասում՝ մենք հրաժարվում ենք մյուս մասի հետ նույն ազգը կոչվել: Սա սթրեսային վիճակ է: Հասարակության առողջ հատվածը կաթվածահար վիճակում է, կամ, կարծես, այդ հատվածին «նարկոզի» տակ են գցել: 30 տարվա ընթացքում այս աստիճանի խոր ճգնաժամային վիճակ ես չեմ տեսել: Այս պարագայում ասել, թե ճգնաժամը հաղթահարված է, դա էլ արդեն ուրիշ պաթոլոգիա է»:

Քաղաքական վերլուծաբանը շեշտեց՝ 2017 թվականին մեր ժողովուրդը նորից խոր ապատիայի մեջ էր: «Կարծում էր՝ որևէ հույս չկա, ոչինչ հնարավոր չէ փոխել: 2018 թ.-ին ինչ-որ մարդիկ եկան, իրենց հույսեր տվեցին, շարժում ստեղծեցին, մարդիկ դուրս եկան ապատիայից՝ մտածելով, թե երկրում շուտով էական փոփոխություններ կլինեն: 2018 թ. մայիսի վերջին մեծ հույսեր ունեին, որոնք աստիճանաբար մարեցին, հետո զգացին, որ ոչինչ էլ չի լինում և որոշակի ապատիայի մեջ ընկան: Հետո սկսվեց պատերազմն, ու մարդիկ իրենց ողջ էներգիան ու ավյունը դրեցին արդեն պատերազմի հաղթանակի համար՝ մի մասը ռազմաճակատում, մի մասը՝ թիկունքում: Եկավ ոգևորության երկրորդ ալիքը: Ասելով «հաղթելու ենք, հաղթելու ենք»՝ երկրորդ անգամ ժողովրդին բարձրացրեցինք վերև, ու մեկ էլ շատ կտրուկ՝ կապիտուլ յացիա:

Երրորդն էլ ընտրություններն էին, որից առաջ էլի մի քիչ հույս ունեին, բայց նորից ընկան: Ժողովուրդն արդեն երրորդ անգամ բարձրացավ- ընկավ, բարձրացավ-ընկավ ու այդպես հալ ու մաշ է լինում, այդպես ջարդվելու է, ու մենք այդ վիճակում ենք: Ես չեմ բացառում, որ դրսի որոշ ուժերի ծրագիր է սա՝ ժողովրդին ջարդել այնպես, որ անընդունակ լինի ինչ-որ տեղից շարժվել: Կարճ ժամանակում մի քանի անգամ ոգևորված վերև բարձրանալու ու նորից անդունդն ընկնելու հետևանքով մարդկանց ուղեղներն այլևս չեն դիմանում: Եթե նման երևույթներն առանձին անհատների հետ են լինում, մարդը նույնիսկ կարող է հոգեխանգարմունք ունենալ, իսկ երբ ժողովրդի հետ է լինում, ինչ-որ անուժականության մեջ է ընկնում: Բոլոր էներգիաները սպառված են, անգամ առողջական խնդիրներ ունեն շատերը: Իսկ թե որքան կտևի այս վիճակը, կախված է այն մարդկանցից, որոնք այս խնդիրը հասկանում են և ձգտելու են ժողովրդին հանել այս վիճակից»,-ասաց նա:

Թեպետ այս ամենի մեջ առկա բացասական իրողությանը, ըստ որի, այս իշխանություններն իրենց շահերով պայմանավորված քայլերի են դիմում, ըստ Ա. Պեպանյանի, այս ամենի մեջ մի դրական բան կա. «Այս իշխանության օրոք ժողովրդի մեջ իրատեսներ, իրականությունը տեսնողներ են ի հայտ գալիս: Եվ այդ տեսանկյունից, այս իշխանություններն այդ քայլերին դիմելով՝ ստեղծելու են մի ուժ, որն իրականությունը տեսնելու է ու հակառակն է անելու: Պայքարն իրենց միջև է լինելու, իսկ թե ով կհաղթի՝ կյանքը ցույց կտա: Այս իշխանության «շնորհիվ» բավական թվով մարդիկ սկսեցին հասկանալ, որ մեր ժողովրդի ներսում լուրջ խնդիրներ կան, կա մեծաքանակ մի շերտ, որը ազգի, հայրենիքի ու պետության զգացողություն չունի, ինչը բեռ է: Մարդիկ սկսեցին հասկանալ, որ խնդիրը նաև ժողովրդի մեջ է, ու քանի որ հասկացան, կսկսեն մտածել՝ ինչպես վերափոխել ժողովրդին: Այս ուղղությամբ աշխատելու դեպքում հույս կունենանք, որ դուրս կգանք այս իրավիճակից»:

Ա. Պեպանյանի խոսքով, իշխանությունները զուտ հետևանք են: Նրա խոսքով, ավելի վաղ այս գիտակցումն ունենալու պարագայում այսքան տառապանքներ ու զրկանքներ չէինք ունենա. «Եթե այդ գիտակցումը չկա, մի տարբերակ է մնում՝ պետք է գցեն տառապանքի մեջ, պետք է կորուստներ ունենանք, ցավ ունենանք ու միայն այդ ցավի մեջ տեսնենք, որ իսկապես խնդիր կա: Սա կյանքի օրենքներից է»: Անդրադառնալով այս շրջանում իշխանության գործողություններին՝ կապված խոստացած կադրային ջարդի, «քաղաքացիական վենդետաների» հետ՝ Ա. Պեպանյանը հավելեց. «Դեռ 2018 թ. ապրիլին, երբ այդ շարժումը սկսվեց, իմ մերձավոր շրջապատում ասել եմ՝ սա պրոլետարական շարժում է, որը հանգեցնելու է լիբերալ ֆաշիզմի: Այդ պրոլետարական շարժումը հանգեցրեց լիբերալ ֆաշիզմի, ինչը մենք հիմա արդեն տեսնում ենք: Հենց այս կոնցեպտի մեջ ամեն ինչ տեղավորվում է: Իհարկե, սա ազգաշահ չէ, բայց այդ մարդկանց ծրագիրը դա է, որն իրականացնում են»:

Քաղաքական վերլուծաբանն այս իրավիճակում քաղաքական նոր զարգացումներ սպասում է միայն մի դեպքում. «Դա կախված է նրանից՝ ժողովրդի առողջ հատվածը նարկոզային վիճակից կկարողանա՞ դուրս գալ, թե՞ ոչ: Ի դեպ, իրեն նպատակային կերպով ջանում են պահել հենց այդ վիճակի մեջ: Եթե չկարողանա դուրս գալ՝ ամեն ինչ էլ կլինի, այսինքն, կորուստները շատ կլինեն: Իսկ եթե հաջողվի ժողովրդին հանել այս վիճակից, որոշակի դիմադրողականություն կլինի, և կորուստները համեմատաբար քիչ կլինեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով Ուժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում ԱԹՍ-ներով hարվածներ է հասցրել Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ․ կան զnhեր և վիրավnրներ «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին Վթար է․ ջուր չի լինելու մինչև երեկո Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց Լույս չի լինելու Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանը