Ուժգին կարկտահարություն՝ Լոռու մարզում (տեսանյութ)
ՎԻԴԵՈՀունիսի 29-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում: Այն մեծ վնասներ է հասցրել հատկապես մարզկենտրոն Վանաձորին մոտ Բազում և Քարաձոր յուղերում: Քարաձորում կարկուտը տևել է շուրջ 15 րոպե:
Հավկիթի չափերով կարկտահատիկները մեծ վնասներ են հասցրել ցանքատարածություններին ու պտղատու ծառերին:
Կոտրվել են ընկուզենու ծառերի ճյուղեր: Լոռու մարզպետարանից տեղեկացրել են, որ վնասի չափի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:
Առաջիկայում կկազմվեն արձանագրություններ՝ վնասների մասին և կգնահատվեն գյուղացիների կրած վնասի չափերը:
Տեսանյութը՝ Լոռի ՀԸ
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



