«Իմ սեր Գաբի». Լուիզա Ղամբարյանի անակնկալն ու շնորահավորանքը դստեր 16-ամյակին
ԼԱՅՖԴերասանուհի Լուիզա Ղամբարյանի և լուսահոգի Գեորգի Կիմիչի դուստրը՝ Գաբին, այսօր նշում է 16-ամյակը: Այդ առթիվ Լուիզան Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել դստեր հետ և գրառում արել:
«Նվիրական սիրո, համբերատար աշխատանքի և գիտելիքի ձգտման մեջ է կյանքի հաղթանակը: Աստված օրհնի ծնունդդ, իմ սեր, Գաբի»:
«Սթորի» բաժնում դերասանուհին ցույց է տվել նաև, թե ինչպես են դստերն անակնկալ մատուցել: Նա տորթով և փոքրիկ հրավառությամբ շնորհավորել է Գաբիին:
Նշենք, որ այս տարին դերասանուհու ընտանիքի համար բարդ էր: Կորոնավիրուսից առաջացած բարդություններից նախ՝ նա կորցրեց ամուսնուն, ապա՝ մայրիկին:




1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



