Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիայում գործում է ինչ-որ հայագիտության ինստիտուտ, որը բավական խորացված ու պրոֆեսիոնալ կերպով հետազոտում է մեզ․ Արթուր Ղազինյան

ԲԼՈԳ

Համոզված եմ, որ Թուրքիայում գործում է ինչ-որ հայագիտության ինստիտուտ, որը բավական խորացված ու պրոֆեսիոնալ կերպով հետազոտում է մեզ՝ Հայաստանի քաղաքացիներիս: Այս մասին գրում է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։

«Նրանք մեզ ավելի լավ են ճանաչում, քան մենք ինքներս: Շատ լավ պատկերացնում են միջին վիճակագրական հայի մտածելակերպը, հույզերը, զգացմունքները, պահանջներն ու ակնկալիքները: Գիտեն, թե երբ ու ինչ է պետք անել, որ ստիպեն մեզ մեր ձեռքերով ավիրել մեր ստեղծածը:

Հաշվարկել են, որ Սյունիքի միջանցքին ընդդիմացող երկու առաջնորդների սպանության դեպքում իր գործակալները մեղադրանքի սխալները կուղղեն երրորդ ընդդիմացողի դեմ, կձևավորեն մեղավորության համոզմունք և դրանով կլուծեն դիմադրության խնդիրը: Ղրիմում գտան Հայաստանի առաջնորդներին ատող ազգությամբ հայ լրագրող, հավաքագրեցին նրան, տարան Թուրքիա և 1999թ-ի սեպտեմբերին գործուղեցին Հայաստան՝ ԱԺ-ում սպանդն իրականացնելու նպատակով:

Եղավ հոկտեմբերի 27-ը, սպանվեցին առաջնորդները, անմեղ ու պատհական մարդիկ, իսկ դրանում մեղավոր նշանակվեց Հայաստանի ղեկավարը: Սակայն ղեկավարն ուժեղ մարդ էր, չհանձնվեց, պայքարեց թուրքական գործակալների դեմ և պահպանեց և ուժեղացրեց Հայստանն ու Արցախը:
Անցան տարիներ, գտան մեկ այլ լրագրող, ով կրկին ատում էր, բայց այս նոր լրագրողն ատում էր Հայ մարդուն, Հայաստանն ու այն ամենը, ինչ կապված էր Հայկականության հետ:

Թուրքական հայագիտական ինստիտուտներն  այս անգամ լավ էին աշխատել, իսկ նրանց տեղական գործակալներին հաջողվել էր արմատավորել սուտն ու կեղծիքը, ատելությունն ու թշնամությունը:
Իրենք ոչինչ չեն արել, ամեն բան արվել է մեր կողմից, մեր ձեռքերով ու ամենակարևորը՝ դեմքի հպարտ արտահայտությամբ:

Այս անգամ ոչ մեկին պետք չէր սպանել, քանի որ թուրքական տրոյական ձին՝ ազգությամբ հայ լրագրողը, արդեն ներսում էր, հպարտ քայլում էր ու ստիպում մեզ ատել իրար, քանդել մեր տունը,
Իսկ ճիշտ պահին բացեց ամրոցի դարպասները թշնամու առջև . . »,- գրել է նա։

Մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան