Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մոխիտո». ինչպե՞ս են այն պատրաստում, և ի՞նչ է նշանակում անունը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կոկտեյլների մեջ առաջատար համարվող մոխիտոն շատերի սիրած ըմպելիքն է, քանի որ այն ունի հատուկ թարմացնող և անսովոր համ: Այն հատկապես տարածված է ակումբներում, սրճարաններում և ռեստորաններում: Լինում է ալկոհոլային և ոչ ալկոհոլային, ելակի, խնձորի, նռան կամ մոշի համով: Բոլոր նրանք, ովքեր մեկ անգամ փորձել են այն, անպայման կփորձեն կրկին ու կրկին: Մոխիտոյի պատմությունն սկսվել է 1940-ականների կեսերից Կուբայում: Հավանայի Bodeguita del Medio կոչվող սրճարանում են այն սկսել պատրաստել և մատուցել այցելուներին:

Այդ ռեստորանը տեղակայված էր Կալե Էմպերադո տաճարի հարևանությամբ, որը տեղական տեսարժան վայր էր և հատկապես ժողովրդականություն էր վայելում բարձր դասի շրջանում: Այդ ժամանակ Կուբան դեռ «երկրային դրախտ» էր, և այնտեղ հատկապես սիրում էին հանգստանալ ամերիկացիները: Հենց ամերիկացի բնակիչներն են դեր խաղացել մոխիտոյի պատմության մեջ՝ տարածելով այն ամբողջ երկրագնդով: Լուրեր են շրջանառվում, որ այդ մարդկանցից մեկը եղել է հենց ինքը՝ Էռնեստ Հեմինգուեյը: Եվ մարդիկ իրենց կուռքի նման փորձել են այդ կոկտեյլը և հետո իրենք էլ են կախվածություն ստացել մոխիտոյից: Ներկայումս արդեն երկար ժամանակ է, որ մոխիտո կոկտեյլը ներառված է բազմաթիվ ռեստորանների և սրճարանների ստանդարտ ճաշացանկում ոչ միայն Կուբայի սահմաններում, այլ նաև նրա սահմաններից շատ հեռու, գրեթե աշխարհի բոլոր երկրներում: Ավանդական մոխիտոն հիմնված է հիմնական հինգ բաղադրիչների վրա: Ռոմն օգտագործվում է որպես ալկոհոլային բաղադրիչ:

Հատուկ մեղմ հաճելի համ տալու համար ռոմին ավելացվում է սոդայաջուր, շատ անանուխ, շաքար, իսկ վերջնական շտրիխն է լայմը: Բացի այդ, սառույցի խորանարդներ են ավելացվում խմիչքը զովացուցիչ դարձնելու համար: Այս բոլոր համային նոտաները խառնելու արդյունքում էլ ստացվում է շատ սիրված մոխիտո կոկտեյլը: Մարդկանց համար, ովքեր ալկոհոլ չեն օգտագործում, կա հատուկ տեսակի ըմպելիք` ոչ ալկոհոլային մոխիտո: Այն ըմպում են շոգ եղանակին, և հարմար է նույնիսկ երեխաների համար: Ռոմն այս դեպքում փոխարինվում է եղեգնաշաքարի լուծույթով, լայմն ու անանուխը ավանդաբար մնում են:

Գոյություն ունի «մոխիտո» անվանման ծագման երկու տարբերակ: Առաջինը ենթադրում է, որ այն առաջացել է իսպանական Mojo- ից (մոխո), որը թարգմանաբար նշանակում է «սոուս»: Դա պայմանավորված է նրանով, որ արտաքինից կոկտեյլը, կարծես, դասական լատինամերիկյան սոուս լինի, որը բաղկացած է ոչ թե լոլիկի և պղպեղի սովորական խառնուրդից, այլ բուսական յուղից, խոտաբույսերից և ցիտրուսային մրգերից: Ըստ երկրորդ տարբերակի, անվանումը գալիս է իսպանական Mojadito- ից (մոխիդիտո), որը թարգմանվում է որպես «շատ խոնավ»:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ Հայաստան