Ավտովթարի է ենթարկվել Հ1-ի մարզական մեկնաբանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այդ օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Արմեն Գարամյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 27-ամյա Լաուրա Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ա. Գարամյանը աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես մարզական մեկնաբան, իսկ հիվանդանոց տեղափոխված Լ. Կարապետյանը աշխատում է «Ռադիո Մարշալ» ռադիոկայանի հաղորդավարուհի:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



