Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իսկական առաջնորդն իր ժողովրդից չի նեղանում․ Ծառուկյանը շարունակելու է աշխատել

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վարքագիծը վկայում է՝ իսկական առաջնորդն իր ժողովրդից երբեք չի նեղանում և միայնակ չի թողնում խնդիրներին դեմ-հանդիման։
 
Ընտրություններում պարտություն կրած երկու տասնյակ կուսակցությունների զգալի մասին մենք տարիներով այլևս չենք տեսնի, նրանց մասին չենք էլ լսի, նրանց գրասենյակներն ու մեծադիր պաստառները չենք տեսնի։ Այդ քաղաքական ուժերը ստեղծվել էին ընտրություններին մասնակցելու, ԱԺ-ում մանդատներ ստանալու կամ իշխանության օգտին ջուր պղտորելու համար։ Իսկ ընտրություններից հետո կանհետանան և, լավագույն դեպքում, կհայտնվեն մեկ էլ հաջորդ ընտրություններին։
 
Հայաստանյան քաղաքական դասի առանցքային ուժերից մեկը՝ ԲՀԿ-ն, սակայն, այդ ճանապարհով չի կարող գնալ։ Գագիկ Ծառուկյանն օրերս կուսակցական ակտիվի հետ հանդիպմանը հայտարարել է, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսուհետ ևս անելու է հնարավոր ամեն բան՝ մեր երկրում հետպատերազմյան ճգնաժամը հաղթահարելու համար: «2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ԲՀԿ-ն ներգրավված չի լինելու խորհրդարանում, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է զբաղվենք քաղաքականությամբ։ Գրասենյակները բաց են լինելու, դուք աշխատելու եք ժողովրդի հետ, կարևորը մանդատները չեն»,-դիմելով թիմակիցներին՝ ասել է Ծառուկյանը։
Նա ընդգծել է՝ այս արտահերթ խորհրդարանական ընտրությունների հիմքում դրված է եղել ատելության ու վախի մթնոլորտը։ «Դրա մեջ մենք չկանք, չենք էլ կարող լինել։ Մենք ամբողջ քարոզարշավի ընթացքում ներկայացրել ենք մեր երկրի անվտանգությունը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը և արտագաղթի կանխումը։ Ինչ ասել ենք, իրական է․ ասողին լսող է պետք։ Շարունակելու ենք մեր աշխատանքը։ Ովքեր մեզ ձայն են տվել, չեն սխալվել, կյանքը սրանով չի ավարտվում»,-ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով աջակիցներին։
 
Եվ իսկապես, քաղաքական որոշակի փուլերում ժողովուրդը կարող է սխալվել, ճիշտ ընտրություն չկատարել, բայց քաղաքական գործչի ֆունկցիան, հատկապես անհասկանալի իրավիճակներում իր ընտրողին, ՀՀ քաղաքացուն մենակ չթողնելն է։ Հայտարարելով, որ ԲՀԿ ակտիվությունը շարունակելու է ծառայել ժողովրդին՝ Գագիկ Ծառուկյանը ցույց է տալիս, որ իր պայքարն ու նպատակն այսքան տարի ոչ թե մանդատների կամ իշխանության մաս կազմելու համար է եղել, այլ ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։ Անկախ նրանից՝ հաջորդ խորհրդարանական ընտրությունները կլինեն հերթականը, թե արտահերթ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու իր առաջնորդը մնալու են քաղաքական դաշտում, սպասարկելու են հանրային շահը, նպաստելու են երկրի վերականգնմանը։ Իսկ դա ամենակարևորն է։
 
Գարիկ Համբարձումյան
Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ը