Կոտայքի մարզում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող «Գազելն» ու Toyota Camry-ն. կա 8 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 16:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ս. Թևոսյան փողոցում բախվել են 56-ամյա Կամո Կնյազյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենան և 30-ամյա Վահե Մելքումյանի վարած ԳԱԶ-32213 մակնիշի «Գազել» միկրոավտոբուսը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 8 հոգի, այդ թվում՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով, «Գազելը» թիվ 253 երթուղին է և այն սպասարկում է Երևան-Լուսակերտ երթուղին:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



