Մոսկվայում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի օդանավակայաններում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը: Մասնավորապես, «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 30 թռիչք, ևս 7-ը չեղարկվել է: «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 5 ավիաթռիչք և ևս 7-ը չեղարկվել է, «Շերեմետևո» օդանավակայանում 5-ը չեղարկվել է, 8 թռիչք՝ հետաձգվել է:
Մոսկվայի օդանավակայաններում չեն հաղորդում ավիաչվերթների հետաձգման և չեղարկման պատճառները:
Նշվում է, որ Մոսկվայում է սպասվում է ամպամածություն, տեղ-տեղ անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը քաղաքում +33…+35 °C է:
Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի՝ Մոսկվայից Երևան բոլոր չվերթները մինչ այս պահն իրականացվել են ժամանակին:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



