Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւմ ծրագրերն է սպասարկում իշխանությունը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում ընտրական գործընթացներին զուգահեռ Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից հռչակագիր ստորագրվեց: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դրա ողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին։ Հռչակագրում տեղ էր գտել նաև «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, խոսվել նաև երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության մասին: Նշենք նաև, որ բացի ակտիվ համագործակցությունից, Թուրքիան և Ադրբեջանը 7 ամսում արդեն 7-րդ համատեղ զորավարժությունն են իրականացնում: Վերջինն անցկացվեց Նախիջևանում՝ հունիսի 21-23-ը: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ մեծ հաշվով, այն դրույթները, որոնք ամրագրվեցին այդ հռչակագրով, Թուրքիան և Ադրբեջանը վաղուց են կյանքի կոչել:

«Խոսքն առաջին հերթին ռազմատեխնիկական, ռազմական, նաև տնտեսական խորքային համագործակցության մասին է: Այդ հռչակագիրը, ամեն դեպքում, նոր էլեմենտ է պարունակում:Խոսքը Թուրքիայի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար Ադրբեջանում ռազմաբազա ունենալու ցանկության մասին է, ինչն իրենց համար շատ կարևոր է: Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին, ապա այն որևէ ձևով ամրագրված չէ ո՛չ նոյեմբերի 9-ի, ո՛չ հունվարի 11-ի հայտարարություններում: Որպես այդպիսին՝ Սյունիքի միջանցք գոյություն չունի, կա այդ տարածքով ԱդրբեջանՆախիջևան-Թուրքիա ճանապարհ, երկաթուղի, գազամուղ և այլն: Միջանցքի վերաբերյալ որևէ խոսակցություն, որևիցե փոխադարձ պարտավորություն, առավել ևս ՌԴ մասնակցությամբ, չկա: Միջանցքի առումով Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարածն այս պահին ընդամենը քարոզչական հնարք է և ոչ ավելին: Իհարկե, իրենց համար ՀՀ տարածքում իրավական առումով վերապահված որոշակի անվտանգային գործառույթներ ունենալը կենսական անհրաժեշտություն է, և ամեն ինչ անելու են դրա համար: Հայաստանի խնդիրը դա թույլ չտալն է»:

Ինչ վերաբերում է զորավարժություններին, ապա դրանք, փորձագետի խոսքով, չեն կարող քարոզչական բնույթ կրել. «Դրանք խիստ կիրառական են: Պատերազմում հաղթանակ տանելուց հետո թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքը Հայաստանի սահմանների մոտ հարձակողական զորավարժություններ է իրականացնում: Սա նշանակում է, որ այդ երկու պետությունները ՀՀ-ի նկատմամբ տարածքային հավակնություններ ունեն: Այս ամենը շատ լավ է հասկանում Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից ՌԴ-ն և առաջին հերթին Սյունիքի ուղղությամբ փորձելու է իր զինական ներկայությունն ապահովել: ՌԴ-ն լավ է հասկանում, որ աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում կամ ՆԱՏՕ-ի հրամանատարական կազմի կողմից ապագայում ընդունվելիք որոշումների հիման վրա Թուրքիան, կատարելով ՆԱՏՕ-ի հանդեպ ունեցած իր պարտավորությունները, կարող է հարվածել ՀՀ-ին: Ուստի, ՌԴ-ն ամրացնում է Հայաստանի հարավային ուղղությունը»:

Նրա խոսքով՝ նշված զորավարժությունների բնույթից պարզ է դառնում, որ մարտական խնդիրը ՀՀ որոշ տարածքներ վերցնելն է. «Այլ հարց է, թե ՀՀ իշխանությունները և մեր ԶՈւ-երի հրամանատարական կազմը որքանո՞վ են համարժեք գնահատում իրավիճակն ու որքանո՞վ են պատրաստ դիմակայել այդ հարձակմանը: Բայց վտանգներն ու սպառնալիքները խիստ իրատեսական են, ու եթե ՀՀ իշխանությունները դրանք անտեսեն, ծանր հետևանքներ կարող են լինել»:

Հայկ Նահապետյանի խոսքով, մյուս կողմից էլ մարտահրավեր է այս իշխանության վերարտադրությունը: «Այդ մարտահրավերի մի մասն այլևս սպառնալիքի է վերածվել: Եթե ՀՀ իշխանությունները կարողանային կոնսոլիդացնել ժողովրդին, երկրի պաշտպանությունն իրականացնելու գործում միավորեին բոլոր մարդկային ռեսուրսները, կարծում եմ՝ հնարավոր կլիներ չեզոքացնել դրսի ցանկացած սպառնալիք՝ հաշվի առնելով նաև, որ ՀՀ-ն ՌԴ-ի ռազմավարական և ռազմաքաղաքական դաշնակիցն է: Բայց եթե ՀՀ իշխանություններն իրենց պարտվողական քաղաքականությամբ, խաղաղասիրական կոչերով ուղղակի հանձնվում են ուժեղի ողորմածությանը, ապա ուժեղը այս կամ այն ձևով թելադրելու է իր պայմանները: Նիկոլ Փաշինյանը երեք տարվա ընթացքում ցույց տվեց, որ սկզբունքորեն թե՛ երկրին, թե՛ ժողովրդին պարտության է պատրաստում, ու հիմա էլ շարունակում է նույն քաղաքականությունը: 2020-ին նա հայտարարեց՝ «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչում»:

Պատերազմին դիմագրավող ժողովրդին իր երկրի ղեկավարը սկզբունքորեն պարտության էր տանում: Պատերազմում պարտվելուց հետո ոգեշնչելու, միասնական լինելու տրամաբանությունը և հաղթանակ կերտելու կեցվածքը նա փոխարինում էր ինքնաարդարացմամբ: Այս անձը հիմա ՀՀ վարչապետն է, ու նա շարունակելու է նույն քաղաքականությունը, ինչն արեց 3 տարի: Ես սկզբունքորեն չեմ բացառում, որ, ի վնաս ՀՀ ազգային պետական շահերի, Փաշինյանի վարչակազմը կփորձի Թուրքիայի ու Ադրբեջանի որոշ պահանջներ ևս կատարել, կարող է փորձել զիջել մեր շահերը Թուրքիային և Ադրբեջանին՝ տարածաշրջանում ակնկալելով բարեկեցություն, խաղաղություն և համագործակցություն, որը բնավ չի լինելու:

Թուրքիան և իր դաշնակիցները, մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամ երկրները, Հարավային Կովկասում մեկ խնդիր ունեն՝ թուլացնել, այնուհետև զրոյացնել ՌԴ-ի և Իրանի ազդեցությունը բոլոր ոլորտներում, ներառյալ՝ ռազմական: Այս առումով Փաշինյանը սպասարկում է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ռազմաքաղաքական ծրագրերը Հայաստանում: Այս առումով Հայաստանը դատապարտված է: Միայն մեկ բացառությամբ կարող է այդ սցենարը չիրականանալ: Խոսքը ՌԴ-ի մասին է, որովհետև ՌԴ-ի կողմից կարող է կոշտ միջամտություն լինել ոչ թե ՀՀ շահերը սպասարկելու տիրույթում, այլ իր երկրի շահերի, քանի որ, օրինակ՝ Փաշինյանի որոշումները կարող են հակոտնյա լինել ՌԴ-ի ազգային ու պետական շահերին: Այդ ժամանակ ՀՀ-ում ներքաղաքական լուրջ գործընթացներ կարող են սկսվել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան