Covid-19-ի «դելտա» տարբերակը Հունաստանում օգոստոսի վերջին գերակշռող շտամ կդառնա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍպասվում է, որ Covid-19-ի «դելտա» տարբերակը օգոստոսի վերջին Հունաստանում գերակշռող շտամ կդառնա, ինչը եւս մեկ պատճառ է, որ մարդիկ պատվաստվեն: Այս մասին հայտարարել է Առողջապահության ազգային կազմակերպության (EODY) նախագահ Պանայոտիս Արկումանեասը, հայտնում է Kathimerini-ն:
Նրա խոսքով՝ այս տարբերակը հայտնաբերվել է Աթենքում, Կրետեում եւ Կորնթոսում: «Մենք արդեն հայտարարել ենք «դելտայի» 11 դեպքի մասին, եւ ակնկալվում է, որ այսօր կհայտարարվի մյուսների մասին: Նրանք, ովքեր չեն պատվաստվել, վտանգի կենթարկվեն», - շարունակել է նա՝ հավելելով, որ շտամը 50-60%-ով ավելի վարակիչ է: «Ամառն անցկացնելու համար մենք պետք է պատվաստվենք»:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



