Ֆիզուլիի շրջանում հայտնաբերվել է եւս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր՝ հունիսի 24–ին, հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ աճյուն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ԱԻՊԾ պաշտոնական կայքից։
«Նախնական տվյալներով նա ռազմական գործողությունների մասնակից է: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչեւ 2021 թվականի հունիսի 24-ը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել եւ տարհանվել է 1585 աճյուն:
Որոնումները կշարունակվեն նաեւ առաջիկայում: Ուղղությունների եւ արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն»,– ասվում է հաղորդագրության մեջ։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



