Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հակոբ Հակոբյանի 33-ամյակի խնջույքը, հայտնի հյուրերն ու տորթի ընտրությունը

ԼԱՅՖ

Երգիչ Հակոբ Հակոբյանը երեկ դարձել է 33 տարեկան, ինչի առթիվ կազմակերպված խնջույքին ներկա է եղել նաև Tert.am Life-ը: Լուսանկարել ենք երեկոյի հետաքրքիր դերվագներն ու զրուցել Հակոբի հետ:

Ըստ Հակոբի՝ թույլ չի տվել, որ ընկերները կեսգիշերին հատուկ անակնկալ անեն: «Աշխատանքի վայրում էի, բայց ընեկերներս տորթով, մոմերով շնորհավորեցին: Նախկինում կեսգիշերի անակնկալները շատ էի սիրում, բայց գնալով ձանձրացա: Անկեղծ ասած, ծննդյանս օրվա նախորդ օրն եմ որոշել, որ պետք է նշեմ օրը: Բոլորը սպասում էին, որ նախորդ տարվա պես պետք է Սևան գնայինք, բայց արևն ուժգին էր, կարող էինք մեզ վատ զգալ: Որոշեցի փակ տեղում նշել ծննդյանս օրը»,- պատմեց նա:

Երեկոյին ներկա են եղել երգիչ Արմեն Հովհաննիսյանը, դերասանուհի Տաթևիկ Ադումյանը, հաղորդավար Հրաչ Մուրադյանը, դերասան Թելման Խաչատրյանը, երգչուհիներ Նարե Գևորգյանը, Ալինա Մարտիրոսյանը, Նարե Գրիգորյանը, Իրինա Հարությունյանը և այլք: Երգչի խոսքով՝ երեկ հավաքվել են ընկերական շրջապատով, առհասարակ իր կյանքում ընկերները մեծ տեղ ունեն:

«Երեկ ներկա էին իմ սիրելի մարդկանցից շատերը: Բոլորը չկային, որովհետև մի մասը երկրում չէր, մի մասը զբաղվածություն ուներ, ընկերներիցս Հրաչուհի Ութմազյանը ներկա չէր, որովհետև կորոնավիրուսի պատճառով հավաքույթների չի գնում: Շատ լավ մարդիկ կային, որոնք երեկ ներկա չէին: Մեկ առաջ էի ասել, որ նշում եմ օրը, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր եկան,- ասաց նա և հավելեց, որ ծննդյան տորթը հատուկ չէր ընտրել,- Գնացի խանութ ու ուղղակի գնեցի տորթը»:

Հակոբը նկատեց, որ այս տարի նպատակները թե՛ անձնական կյանքի, թե՛ գործնականի հետ են կապված: «Երկուսն էլ շատ եմ ուզում, երկուսն էլ կարևոր են: Գործնական կյանքում շատ կարևոր անելիքներ ունեմ, անձնական կյանքում էլ կարևոր բաց կա: Այդ բացը պետք է լրացնեմ, որովհետև հոգեպես պատրաստ եմ դրան»,- նշեց նա:

Երգիչն ընդգծեց, որ իր կյանքում ոչինչ հեշ՛տ չի տրվել, միշտ դժվարությունների միջով է անցել, հաճախ չի էլ ընկալել, որ տանջվում է: «Իմացել եմ, թե հանուն ինչի եմ բարդությունների միջով անցնում, սրտանց եմ արել: Իմ նպատակներն արագ, հեշտ չեն կատարվում, բայց կատարվում են: Ես կոտրվող տեսակ չեմ, ինձ դժվար է կոտրել: Կարողանում եմ ինքս ինձ հանել բարդ իրավիճակներից, ստացվում է: Գիտեմ, որ եթե այդ օրը տագնապային է, հաջորդ օրը լավն է լինելու: Իմ երաժշտական ճանապարհին այնքան շատ են երջանիկ էմոցիաները, դրանք ինձ պահում են: Կարող եմ դուրս գալ փողոց, մարդիկ տեսնեն, ճանաչեն, լուսանկարվեն, ես էլ դրանից լիցքավորվեմ»,- ասաց նա:

Հակոբն այս տարի դարձել է 33 տարեկան: Նշեց, որ միշտ է ասել՝ տարիքը մարդուն չի փոխում, հիմա այլ կարծիք ունի: «30-ից հետո իմ կյանքում շատ բան փոխվեց: Ամեն տարիք մարդու վրա որոշակի ազդեցություն է ունենում, սկսել եմ մարդկանց, հարցերին, իրադարձություններին այլ կերպ նայել: Ժամանակն ու տարիները մեզ ուղղորդում են: Հիմա կյանքն ավելի խորքային եմ ընկալում, բայց դա իմ կյանքը չի բարդացնում: Եթե գիտեմ դիմացինս ով է, գիտեմ նաև նրա բացասական ու դրական կողմերի մասին, նույնիսկ եթե իմ հանդեպ վատ քայլ անի, չեմ նեղսրտի: Կարելի է ասել, որ մարդկանց արդեն ճանաչում եմ»,- եզրափակեց նա:

Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան