Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսական կողմի քրգործում կա հիշատակում «սատանիզմին» հարող խմբին Պերմյակովի անդամակցության մասին. փաստաբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի՝ «սատանիստ» լինելու տեղեկությունն Ավետիսյանների իրավահաջորդներն իմացել են միայն գործի՝  ռուսական կողմից հայկականին փոխանցելուց հետո: Տուժող կողմի շահերի պաշտպանների խոսքով` «սատանիստ» լինելու փաստը նաև որոշ չափով պարզաբանում է նրա գործողությունների շարժառիթը:  Այս մասին նշեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանը: «Մինչև հիմա մեզ համար դժվար էր հասկանալ թե ավազակային հարձակման նպատակով տուն մտնելուց հետո ինչու է  նման դաժանությամբ գործողություններ կատարել՝ սպանությունները, ապա մանկահասակ երեխային սվինահարելը. ունենալով հրազեն ու փամփուշտ՝ սվին դանակով վնասներ հասցնելը: Նախաքննական փուլում չունեինք տեղեկություն այն հանգամանքի մասին, որ նա սատանիստ է, իսկ ավարտին ունեցանք, ինչը, կարծում եմ, լույս է սփռում այն ամենի վրա, թե ինչ է կատարվել»,-նշեց Երեմ Սարգսյանը՝ փաստելով, որ ռուսական կողմը այդ նյութերի վերաբերյալ ոչ բոլոր փաստաթղթերն է տրամադրել հայկականին:

«Փաստաթղթերն ամբողոջությամբ չեն տրամադրվել: Գուցե ռուսական կողմը այս մասով քննություն կատարել է, բայց դա հայկական կողմի նյութերում  չկա: Դրա համար կարող  ենք և պարտավոր ենք պահանջել ծանոթանալու և սպառիչ եզրահանգումներ կատարելու: Սա կարող ենք պարզել միայն քննության արդյունքում: Մեզ մոտ եղած առկա նյութերից մենք կարող ենք դա ենթադրել: Առավելապես փորձում ենք հանցագործության այս շարժառիթը բացահայտել»,-նշեց  Երեմ Սարգսյանը:

«Արմենպրես»-ի այն հարցին թե ռուսական կողմի ներկայացրաց փաստաթղթերում Պերմյակովն ինչպես է բացահայտում «սատանիստ» լինելու և սոցիալական ցանցում ստեղծված հատուկ խմբին անդամակցելու փաստը՝ փաստաբանը նշեց, որ գործի մեջ՝ նախաքննական ցուցմունքում, Պերյակովը նշել է՝ «սա ձևական ստեղծված կայք է, էջը կա՝ ինքը չկա»: Գործի  մեջ, սակայն, կան տվյալներ, թե ովքեր են այդ էջի անդամները, ովքեր պարտադիր պետք է հարցաքննված լինեն, պետք է պարզվի  էջի ստեղծման հանգամանքը և այլն:

Դեկտեմբերի 18-ին կայացած արտագնա դատական նիստի ժամանակ Ավետիսյանների իրավահաջորդները նշեցին, որ գործը հայկական կողմին փոխանցելուց հետո  պարզ է դարձել, որ ամբաստանյալի անունով գործող «Օդնոկլասսնիկ» սոցիալական ցանցում 2013 թվականին բացված է եղել հատուկ խումբ՝ սատանիզմին հարող, որտեղ Պերմյակովը ներկայացրել է այսպես կոչված «Պայմանագիր սատանայի հետ», որտեղ նշել է, որ սատանային կներկայացնի մի խումբ տղամարդկանց ու կանանց ու կթափի արյուն:

Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում․ Թրամփ Հայաստանի թիմը հաղթեց Ալբանիային Մեսիի ընտանիքի հայտարարությունը Զելենսկին ԵՄ ղեկավարության հետ քննարկել է Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների արագացումը NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին ԱՄՆ-ում Չիկագոյի 21-ամյա բնակչին 4 քրեական մեղադրանք է առաջադրվել քաղաքային այգում խաչ այրելու համար Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄԷ-ում 15 տարեկանից փոքր դեռահասներին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից Հունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հորմուզի նեղուցի բացումը կարող է շաբաթներ տևել Հունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի Փամբակ գետում 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել․ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը Արամ Ա-ի և Աֆրամ Բ-ի հանդիպման առանցքում եղել են տարածաշրջանային ու եկեղեցական զարգացումները Հայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը պետք է հեռանա. ՖԱՖ Քաղցրաշեն գյուղում մուտք են գործել բնակչի տուն և այնտեղից գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Շտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Վրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմա Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Տրանսպորտից մինչև էներգետիկա․ ԵԱՏՄ–ԱՍԵԱՆ գործընկերության նոր հնարավորությունները +37°C շոգ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3 մարդ. զոհվածներից մեկը հեծանվասպորտի աշխարհի չեմպիոն է Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ Ո՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն Մարուքյանyellowheart-ը և Mav-ը ներկայացրել են դուետ. տեսահոլովակում նկարահանվել է Ռուբեն Հախվերդյանը Պետական ունեցվածքի գnղության դեպքեր են բացահայտվել Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Այս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանՖիզիկոսներն առաջին անգամ բացատրել են Տիեզերքի ամենաբարձր էներգիայով օժտված մասնիկի բնույթը Դավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանՄենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերը Վտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանՎահագն Վիշապաքաղի արձանն Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակ Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Երբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՀայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ հրդեհը մարվել է Նիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՀայ զինվորներին կսովորեցնեն կռվել Ռուսաստանի դեմ․ Զախարովան ՀՀ-ում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասին Մինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱշխարհն անվտանգ կլինի․ մեր երկիրն ուժեղ է, անվտանգ և հարգված, ինչպես երբեք․ Թրամփ