Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հանդարտվե՛ք ու լրջացե՛ք վերջապես․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընտրական գործընթացը և քարոզչությունը Հայաստանում աչքի ընկան մի շարք առանձնահատկություններով, որոնցից մեկն էլ ատելության խոսքի, բռնություն և հայհոյանքներ պարունակող բառապաշարի լայն կիրառումն էր։ Մյուս կողմից՝ մտահոգիչ է այն հանգամանքը, որ քաղաքական և բովանդակային քննարկումներին գրեթե ամբողջությամբ փոխարինել են փոխադարձ վիրավորանքներն ու պիտակավորումը։ Ըստ էության, հայաստանյան ներքաղաքական դաշտը մտել է մի այնպիսի միջավայր, որը թշնամանքի գեներացման արդյունք է։

Սակայն այս միջավայրը «օդից» չի առաջացել, սա գործող իշխանությունների հետևողական ջանքերի արդյունք է։ Ինչքան էլ նրանք այս հարցում փորձեն մեղադրել այլոց, միևնույնն է, իրականությունը դրանից չի փոխվում. 2018 թվականից սկսած՝ իրենք իշխանությունը վերցրել, ապա պահել են «նախկինների» և այլ քաղաքական ուժերի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու, դռների առջև դագաղներ ու սև ժապավեններ դնելու, վիրավորելու, զրպարտելու, հանրությանը «սևերի ու սպիտակների» բաժանելու արդյունքում։ Սրանով «քայլողները» հասարակական էներգիան հմտորեն շեղել են իրական խնդիրներից, զարկ տվել ներքին թշնամանքին և դրա արդյունքում հորինել բազմաթիվ միֆեր։ Ընդդիմությունը ևս իր պատասխանատվության բաժինն ունի, բայց ատելության ու թշնամանքի այն չափաբաժինը, որ հանրության մեջ ներարկում էր Նիկոլ Փաշինյանը, դուրս է ցանկացած մրցակցությունից։

Իհարկե, անցյալում սխալներ եղել են, ընդ որում՝ ոչ քիչ: Այդուամենայնիվ, Փաշինյանի կառավարման շրջանում ականատես ենք լինում անհամեմատ վատթար երևույթների։ Պատահական չէ, որ իշխանության մաս կազմած տարբեր պաշտոնյաներ անցնում են տարաբնույթ կոռուպցիոն գործերով, պետական ապարատի գործունեությունն ուղղակի կազմալուծման եզրագծին է հայտնվել, պետությունն ի վիճակի չէ ապահովել մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, էլ չենք խոսում Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու պարտավորության մասին։ Իսկ հիմա արդեն, երբ Փաշինյանը «հաղթել» է ընտրություններում, որոշել է, ոչ ավել, ոչ պակաս, խոսել ատելությանը վերջ տալու, հայհոյախոսությունից հրաժարվելու և մյուս քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելու մասին։

Հրաշալի է հնչում, այնպես չէ՞: Սակայն հավատալ Նիկոլ Փաշինյանին՝ նույնն է, թե մաղով ջուր կրես աղբյուրից: Չէ՞ որ այս երեք տարվա ընթացքում Փաշինյանն, անկասկած, բազմաթիվ հնարավորություններ է ունեցել ատելության էջը թերթելու համար։ Եվ ընդհանրապես, նա երբեք, ոչ մի անգամ չի պահել իր խոսքը: Հիմա արդեն ակնհայտ է, որ Փաշինյանը չի կարող պահել նաև իր այս խոսքը, նա ու իր թիմը, կարծես, չեն կարող ապրել առանց հայհոյախոսության, առանց վիրավորելու, առանց ագրեսիայի:

Փաշինյանի ոգետոչոր հայտարարությունից ընդամենը մեկ օր անց արդեն հակառակ իրողությանն ենք ականատես լինում։ Իշխանության ներկայացուցիչները և նրանց հարող սատելիտները (հատկապես նրանք, որոնք խայտառակվեցին խորհրդարանական ընտրություններում, իսկ ընթացքում ու հետընտրական փուլում զբաղված էին ու զբաղված են իրական ընդդիմության վարկաբեկմամբ) ոչ միայն իրենց բառապաշարը չեն փոխել, այլև անցել են նոր վիրավորանքների, խայտառակ բառապաշարի, սպառնալիքների և ընդդիմության նկատմամբ «հաշվեհարդար» կազմակերպելու գործողություններին։

Մյուս կողմից՝ հարց է առաջանում. եթե իրոք հաշտության ձեռք է մեկնել Փաշինյանը, եթե իրոք ուզում է գնալ քաղաքակիրթ պայքարի ու աշխատանքի ճանապարհով, ինչո՞ւ է իշխանությունն ընտրությունների հաջորդ օրն իսկ անցել վենդետաների, որոնք դրսևորվում են իշխանության հետ իրենց տեսակետը չկիսող համայնքապետների վրա ճնշումներով, առավել ևս՝ ուժի գործադրմամբ, որպեսզի նրանք գրեն իրենց հրաժարականների դիմումները։ Փաշինյանը չի՞ հասկանում, թե՞ չի ուզում հասկանալ, որ համյանքապետներին իշխանությունները չեն նշանակում, այլ այդ մարդիկ ընտրվում են համայնքի բնակիչների քվեի արդյունքում, իսկ իշխանական սանձարձակությունները անհարգալից քայլ են առաջին հերթին ընտրողի նկատմամբ՝ նույն այն ընտրողի, որը նաև իրենց է ձայն տվել։ Մի խոսքով, իշխանությունների խոսքի և գործի միջև հակադրությունն ակնհայտ է, ինչպես ակնհայտ է եղել անցած երեք տարում։ Ընդդիմադիրներին ու ընդդիմախոսներին ճնշելը դեպի ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Համարո՞ւմ եք, որ իրոք ստացել եք 680 հազար ձայն, որ ունեք սահմանադրական մեծամասնություն:

Ընդունենք՝ այդպես է: Այդ պարագայում պարզապես հարկավոր է դադարեցնել էժանագին շոուները, հանդարտվել, փոխել բառապաշարը, դադարեցնել ագրեսիան ու անցնել գործի: Աշխատեք, տղերք, պարզապես աշխատեք: Իսկ ընդդիմությունը հենց նրա համար է ընդդիմություն, որ պայքարի ձեր դեմ, ցույց տա ձեր սխալները, եթե կան՝ նաև չարաշահումները, «օրուարև» չտա ձեզ: Ձեր խնդիրն է՝ գործով ցույց տալ, որ արժանի էիք մնալ իշխանության: Ձեր հորինած «պողպատյա մանդատը» հարկավոր է գործի դնել թշնամու դեմ և հանուն երկրի զարգացման, այլ ոչ թե սեփական երկրի քաղաքացիների դեմ՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից:

Մենք ժամանակին պարբերաբար ձեզ զգուշացրել ենք բումերանգի էֆեկտի մասին: Ժամանակը ցույց տվեց, որ մենք իրավացի էինք: Հիմա նորից ենք հիշեցնում, այս անգամ՝ մուրճի ու «պողպատյա մանդատի» մասով: Հանդարտվեք, լրջացեք վերջապես ու գործ արեք, գործ...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ը