Երևան, 01.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների ծրագրի ու տոնական ձևավորման վերաբերյալ մանրամասներն է ներկայացրել լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արամ Սուքիասյանը տեղեկացրել է, որ տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 21-ին` ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի լույսերի և մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորության միացմամբ:

Երևանի քաղաքապետարանը Ամանորը Հանրապետության հրապարակում դիմավորել ցանկացող երևանաբնակներին, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերին դեկտեմբերի 31-ին` ժամը 22:00-ից, հրավիրում է տոնական համերգային ծրագրի: Ինչպես այս, այնպես էլ մյուս միջոցառումների ժամանակ սպասվում են թեմատիկ նոր երգերի պրեմիերաներ: Այդ օրը մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 02:00-ը:

Հունվարի 5-ին մայրաքաղաքի գլխավոր տոնածառի շուրջ կանցկացվի «Քեզ՝ փոքրիկ» մանկական զվարճալի ծրագիրը, իսկ հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան տոնին նվիրված համերգային ծրագրի շրջանակում կհնչեն հոգևոր ու ազգային երաժշտություն և երգեր: «Հատկապես վերջին տարիներին մեր համաքաղաքացիների շրջանում աճել է բացօթյա միջոցառումների նկատմամբ հետաքրքրությունն ու սերը: Սա, իհարկե, շատ հաճելի է, սակայն,  միաժամանակ պարտավորեցնում է ամեն անգամ մտածել նոր ու առավել հետաքրքիր լուծումներ»,-նշել է Արամ Սուքիասյանը:

Տոնական բոլոր օրերին առավոտյան ժամը 12-ից մինչ 20:00-ն Երևան ժամանած Ձմեռ պապը Հանրապետության հրապարակի շատրվանների հատվածում պատրաստված դղյակում կընդունի բոլոր փոքրիկներին, ովքեր կարող են հանդիպել Ձմեռ պապին, զրուցել, լուսանկարվել նրա հետ:

Միջոցառումների ծրագրում առկա է նաև սոցիալական բաղադրիչ, որի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներին կցուցաբերվի համապատասխան օժանդակություն: «Սոցիալական բաղադրիչի շնորհիվ մայրաքաղաքի շուրջ 23 հազար անապահով ընտանիքների վարչական շրջանների աշխատակազմերի միջոցով կտրամադրվի պարենային աջակցություն: Շուրջ 40 հազար երեխաների համար նույնպես նվերներ են նախապատրաստված: Բացի այդ, ևս  4000 երեխաներ էլ հնարավորություն կունենան անվճար այցելել քաղաքապետարանի ենթակայության թատրոններ, դիտել ամանորյա ներկայացումներ»,-ընդգծել է Արամ Սուքիասյանը:

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության մասով նշվել է, որ աշխատանքներն այս տարի ընդգրկել են վարչական շրջանների ավելի մեծ թվով հատվածներ: Տարվա հիմնական խորհրդանիշ գույնն է լինելու մուգ կարմիրը, ինչն ընդգծվելու է նաև տոնական ձևավորումներում:

Արամ Սուքիասյանը տեղեկացրել է նաև, որ բազմաթիվ բացօթյա և դահլիճային տոնական միջոցառումներ կանցկացվեն բոլոր վարչական շրջաններում: Մայրաքաղաքում ամանորյա միջոցառումները կամփոփվեն հունվարի 13-ին՝ երեկոյան ժամը 20:00-ին՝ «Իմ հին ու նոր Նոր տարի» ծրագրով:

Քիմիական գործարանում ուժեղ պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ․ ՌԴ Իրանը չի արձագանքել ԱՄՆ-ի 15 կետից բաղկացած առաջարկին Մահացել է Պետրոս Բեդիրյանը Հայտնի է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցը Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Հորմուզի նեղուցի փակումը կրճատել է պարարտանյութերի համաշխարհային արտահանումը մոտ կեսով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Իրաքում ամերիկացի լրագրող են առևանգել Արաղչի․ ԱՄՆ-ի հետ հաղորդագրություններ են փոխանակվել, բայց բանակցություններ չկան Միքայելին շտապ նոր սիրտ է անհրաժեշտ. օգնենք նրան ապրել 150 րոպե, երկու տեքստ, մեկ էսսե․ ինչ է սպասվում 9-րդ դասարանցիներին Նիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանԴուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային Ընդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանԵրասխում երեխա է մահացել․ հայտնի է պատճառը ԱԱԾ-ն նոր փոխտնօրեն ունի Բուժումը նորմալ գնում է. արդեն սկսել ենք. Գոռ Հակոբյանը որդու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել Կոսմետոլոգիայի կենտրոնում անզգայացում ստանալուց հետո կինը մահացել է. ՌԴ Ռուսաստանն Ուկրաինային երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից դուրս գալու համար․ Զելենսկի Թեհրանում փլատակներից երկու մարդ է փրկվել․ SNN «Միլանի» 19-ամյա նորեկը Հրդեհ Երևանի Սերո Խանզադյան փողոցում․ տներ են այրվում Աշխարհակարգը գտնվում է վերակառուցման փուլում․ Լավրով ԱՄԷ-ից Հայաստան եկող բեռնատարն Իրանում հայտնվել է գնդակոծության տակ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն ՄարուքյանՆեթանյահուն հայտարարել է արաբական երկրների հետ գաղտնի բանակցությունների մասին Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հարկ վճարողների հետ ոլորտային հանդիպում-քննարկումները Իրավունքը պետք է գերակայի և կգերակայի․ Արամ ՎարդևանյանԻրանի հավաքականի խաղացողները խաղից առաջ պարզել են զոհվածների և ավերված շինությունների նկարները Լիբանանում զnհերի թիվը գերազանցել է 1,268-ը․ զnհվածների թվում են 125 երեխա և 88 կին Ամենամեծ պռովոկատորը ամենուր փնտրում է պռովոկացիա. Արշակ ԿարապետյանԵ՞րբ և ի՞նչ գույնով պետք է ներկել Զատիկի ձվերը. հոգևորականը մանրամասնում է Իրանի ԶՈՒ ԳՇ պետի խորհրդականն է սպանվել Չկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան Ո՛չ, տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիք չեն. Արթուր Ավանեսյան«DONGFENG» բեռնատարից թիթեղները թափվել ու մասամբ փակել են Նոր Հաճն տանող ճանապարհըԻրանը կոչ Է արել Ադրբեջանին հստակ դիրքորոշում որդեգրել Կասպից ծովի ափամերձ շրջաններին հասցված հարվածների վերաբերյալ Թաթարստանի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 աշխատակից է զոհվել․ տուժել է 58 մարդ Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանն արդեն հատել է բազմաթիվ կարմիր գծեր Արգենտինայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 13-ամյա աշակերտ է մահացել, ևս ութ աշակերտ վիրավորվել է ԿԳՄՍ նախարարը զրուցել է իրանցի իր գործընկերոջ հետ․ քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Իրանական հրթիռի բեկորներ են ընկել Իսրայելում Ուկրաինայի դեսպանատան մոտ Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը «ՀայաՔվեն» մշտապես պաշտպանել է հայ ազգի և յուրաքանչյուր հայի իրավունքները․ Ավետիք ՉալաբյանՔրեական և համայնքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել