Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին վթարի հետևանքով 1 տարեկան երեխա է մահացել (տեսանյութ)
ՎԻԴԵՈ2021թ. հունիսի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 31 կմ հատվածում, ՀՀ ՊՆ N զորամասի` հանգստի մեջ գտնվող պայմանագրային զինծառայողն իրեն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել արգելապատնեշներին և կողաշրջվել, որի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից մեկը՝ ծնված 06.03.2020թ., ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, ևս 6 ուղևորներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Ճամբարակի ԱԿ»:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



