Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սա ոչ թե ընտրություն, այլ կապիտուլյացիայի, ոչ լեգիտիմ իշխանության լեգիտիմացում էր. ամեն ինչ շատ ավելի վատ է լինելու». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները դեռ վերջնական ամփոփված չեն: Ընտրությունների վերահսկման կոմիտեն ևս ավելի ուշ կներկայացնի ամփոփ տվյալները: Մինչ այդ, փաստաբան, Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Անահիտ Սարգսյանի հետ զրուցել ենք թե՛ նախընտրական, թե՛ բուն ընտրական գործընթացի մասին, անդրադարձ կատարել նաև ճնշումներին:

«Ընտրությունները խայտառակ էին: Կարծում եմ՝ նման ընտրություններ Հայաստանի պատմության մեջ չեն եղել: Իհարկե, մենք գիտենք, որ միշտ էլ ընտրախախտումներ, ընտրակաշառք, ընտրակեղծիքներ եղել են, բայց այս որակի ու այս մասշտաբների երբեք չեն եղել: Եվ խոսքը միայն բուն քվեարկության օրվա մասին չէ: Խախտումները նույնիսկ մինչև նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկն են սկսվել, երբ վարչական ռեսուրսի չարաշահմամբ աշխատանքային ժամերին Նիկոլ Փաշինյանն ու իր աշխատակազմը մարզից մարզ էին գնում ու քարոզչություն էին իրականացնում: Խախտումները բազմաթիվ են: Քրեական օրենսգրքով նախատեսված բոլոր խախտումներն առկա են եղել այս քարոզարշավի ընթացքում»,-ասաց Անահիտ Սարգսյանը:

Այդուհանդերձ, փաստաբանը լիահույս չէ, որ իրավական ճանապարհով հնարավոր կլինի առնվազն վիճարկել և անվավեր ճանաչել այս ընտրությունների արդյունքները:

«Նախընտրական քարոզչության ողջ ընթացքում որևէ միջազգային կազմակերպություն, դիտորդական առաքելություն իրականացնող, ինչպես նաև մարդու իրավունքներով զբաղվող որևէ միջազգային կառույց, որևէ դեսպանատուն չհայտարարեց, որ այս ամենը հակասում է իրավունքի բոլոր հնարավոր նորմերին, կոնվենցիաներին: Խոսքն իշխանության բառամթերքի, նաև քարոզարշավի ժամանակ արված քայլերի մասին է: Ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ հիմա բոլոր միջազգային դիտորդները կհայտարարեն, որ ընտրությունները փայլուն, բոլոր նորմերին համապատասխան, ջերմ ու կառուցողական մթնոլորտում են անցել: Բացի այդ, նման պայմաններում գիտենք նաև, որ Փաշինյանի սրտով ձևավորված Սահմանադրական դատարան կա: Հաշվի առնելով այս ամենը՝ ես իրավական որևէ լուծում չեմ տեսնում»:

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին բերման ենթարկելու, որոշ դեպքերում քաղաքական ուժերի կողմից նաև առևանգում որակումը ստացած դեպքերին՝ մեր զրուցակիցը նշեց. «Սկսենք նրանից, որ այս իշխանությունների համար մարդու իրավունք հասկացություն գոյություն չունի, իրենց մոտ միայն «իրենց թիմի իրավունք» կա: Կուսակցության ղեկավարը, որը հավակնում է վարչապետի պաշտոնին, իր նախընտրական քարոզչությունը բեմերում մուրճով իրականացրեց: Հաշվի առնենք նաև ընդդիմադիր ուժերի տներում, ընտրական շտաբներում իրականացրած խուզարկությունները, մարդկանց առևանգումները: Անգամ չի կարելի ձերբակալում իրավական տերմինն օգտագործել, որովհետև ձերբակալումը տեղի է ունենում որոշակի հիմքերի առկայության դեպքում, որոշակի պայմաններում, և ձերբակալվածի տեղի մասին գոնե իր փաստաբանն իմանում է: Այս դեպքերում փաստաբանները ո՛չ գիտեին այդ մարդկանց տեղը, ո՛չ էլ նրանց առևանգելու պատճառները: Էլ չեմ խոսում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ իրականացված բռնի գործողությունների մասին, երբ լրագրողներին արգելում էին մոտենալ հանրահավաքի վայրին, վիրավորում ու քաշքշում էին նրանց: Մեծ հաշվով՝ մարդու իրավունքի մասին խոսելն ավելորդ է»:

Անահիտ Սարգսյանն ընտրությունների ընթացքում արձանագրված դեպքերը դիտարկեց ավելի լայն՝ այս իշխանության անցած երեք տարիների քաղաքականության տրամաբանության մեջ: «Նրանք հստակ գործողություններ են իրականացրել ազգը պառակտելու ուղղությամբ: 2018 թվականին Սահմանադրություն, օրենքներ, միջազգային նորմեր խախտելով, իշխանազավթում կատարեցին: Դա հեղափոխություն չէր: Իրենք եկան՝ պառակտելու հայ հասարակությանը: Այն հասարակությանը, այն ազգին, որին կիսելն ու պառակտելը շատ դժվար է, բայց իրենք կարողացան բաժանել: 2018 թ.-ից բաժանեցին «սևերի» ու «սպիտակների», նախկինների ու ներկաների, «պիցայակերների» և «չպիցայակերների»: 2021 թ. ընտրություններն այս ամբողջի գագաթնակետն էին, երբ նախընտրական քարոզչություն իրականացնող՝ վարչապետի պաշտոնին հավակնող անձը նաև հայտարարեց, որ քաղաքացիական և քաղաքական վենդետաներ են լինելու:

Այստեղ պետք էր դադարեցնել ընտրությունների գործընթացը: Նա նման բառապաշարով իր խոսքն ուղղում է ՀՀ քաղաքացուն, որը պայքարում է իր դեմ, որովհետև գտնում է, որ նրա քաղաքական հայացքներն իր համար ընդունելի չեն, որովհետև իր ստորագրած կապիտուլ յացիոն ակտն իր համար ընդունելի չէ, Արցախի հանձնումը թուրքին ընդունելի չէ: Չէ՞ որ յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի: Բայց՝ ոչ: Նա պատժելով, ոտքերի տակ տրորելով, ասֆալտներին փռելով է մարդկանց սպառնում ու վախեցնում: Ու այս պահից սկսած ես ոչ մի լավ կանխատեսում չունեմ: Այս պահից սկսած ամեն ինչ շատ ավելի վատ է լինելու: Խոսքը դեռ 2018 թ.-ին սկսված ու հատկապես նոյեմբերի 9-ից հետո խորացած ճգնաժամի մասին է: Ինչպես ասում են՝ «это еще цветочки, а ягодки будут потом»: Այդ ճգնաժամը կարող է հանգեցնել Հայաստանի պետականության կորստին»,-ասաց նա:

Այս համատեքստում նա հիշեցրեց ընդդիմադիր գործիչներին «ժանգոտած մեխերի հետ համեմատելու և մուրճով նրանց հանելու» սպառնալիքի մասին: «Այս մթնոլորտում հասարակության մի մասը, որը խելացի է, գրագետ, սակայն այդքան էլ պայքարելու ցանկություն չունի, թողնելու է ու գնա երկրից: Սա սպիտակ գենոցիդ է դառնալու, մեծ թվով արտագաղթ է լինելու: Խելացի ու գրագետ մարդիկ, որոնք պետք են երկրին, նրանց մի մասը կգնա, մի մասը կհայտնվի բանտերում, ու ինքն իր թիմով կիրականացնի այն ծրագրերը, որը թուրքն է դրել իր առաջ: Կամաց-կամաց, կտոր-կտոր անկլավները կտա, հետո միջանցքը կբացի, հետո մի քիչ այստեղից, մի քից այնտեղից կտա: Հայտարարում էր, թե մինչև 2050 թվականը այս են անելու, այն են անելու:

Այո, մինչև 2050 թվականը թուրքական ծրագրերը կիրականացնեն, ու ինչպես դարերի ընթացքում կորցրինք ծովից ծով Հայաստանը, մի քանի տարվա ընթացքում էլ կկորցնենք մի փոքրիկ Հայաստանը, եթե, իհարկե, հանկարծ չհայտնվի Հայաստանում մի Նժդեհ, մեկը, որը կառաջնորդվի ոչ թե օտար ուժերի, գերտերությունների հրամայականներով ու հանձնարարականներով, այլ բացառապես հայ ազգային շահերով: Մեզ պետք է մի հայ, որը կառաջնորդի հայ հասարակությանն ու կփորձի փրկել այն վերջին կտորը, որը մնացել էր ծովից ծով Հայաստանից»,-նշեց մեր զրուցակիցը:

Ամփոփելով ու գնահատելով ընտրությունների արդյունքները՝ նա հավելեց. «Սրանք ընտրություններ չէին: Սա կապիտուլ յացիայի լեգիտիմացում էր, սա ոչ լեգիտիմ իշխանության լեգիտիմացում էր»: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. Լուկաշենկո