Հայաստանի իշխանությունները հեռանալուց առաջ կրկին փորձելու են երկիրը ցնցումների ճանապարհով տանել. Սերժ Սարգսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀեռանալուց առաջ իշխանությունները կրկին փորձելու են երկիրը ցնցումների ճանապարհով տանել, քաղաքացիներին հանել միմյանց դեմ եւ սադրանքներ կազմակերպել: Այս մասին հունիսի 18-ին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Քաղաքացիներին խնդրում եմ չտրվել սադրանքներին: Զգոն եղեք, չարի իշխանությունը այդքան հեշտ չի հեռանա:
Պետք է հասկանալ, որ բոլորս լուրջ պատասխանատվություն ենք կրում մեր երկրի համար:
Քաղաքացիներին հորդորում եմ անպայման գնալ ընտրատեղամասեր, կատարել ընտրություն եւ կապիտուլյանտ իշխանություններին նետել պատմության աղբանոցը», - նշել է նա:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



