Հերթական միջադեպն է տեղի ունեցել, այս անգամ՝ Գեղարքունիքի մարզպետի մասնակցությամբ. Գյուղացիները վռնդել են նրան
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրեկ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իմքայլական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի և ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի ղեկավար Կարեն Սարգսյանի (նա ծնունդով ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղից է) և ՔՊ-ի ցուցակի ինչ-որ ներկայացուցիչների հետ այցելել է Մարտունու Զոլաքար գյուղ՝ քարոզչություն իրականացնելու:
Ինչպես Yerkir.am-ին տեղեկացրել են Մարտունու աղբյուրները՝ զոլաքարցիները գյուղից վռնդել են անկոչ հյուրերին՝ ասելով, որ դուք մեր շահերը չեք ներկայացնում, դուք, Նիկոլի գլխավորությամբ, բոլորդ դավաճաններ եք և արագորեն հեռացե՛ք գյուղից:
Արցախը թշնամուն վաճառած և ՀՀ-ի ապագան խորտակել պատրաստվող հայրենադավ իշխանության տեղական սպասարկուներ Գնել Սանոսյանն ու նրա մանր ու միջին ուղեկցորդներն ստիպված են եղել հետ շրջվել և արագորեն հեռանալ գյուղից:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



