Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ում բռնի մահվան մասին է ակնարկում Նիկոլ Փաշինյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այսօր Մասիսում Նիկոլ Փաշինյանը հիշել է իր նախկին հայտարարություններից մեկը․ «Հիշում եք՝ ճամպրուկներով դեպի կառավարական շենքեր փող տանելու մասին հայտարարություն էի արել: Էդ ժամանակ ինձ ասում էին՝ որտեղի՞ց էդպիսի ինֆորմացիա: Էսօր քրգործեր կան, որ էդ մասին են վկայում: Նախկին օլիգարխները դրա մասին ցուցմունք են տվել, նրանցից մեկը մահացավ, հույս ունենք՝ հիվանդության պատճառով, ոչ թե այլ միջամտությունների: Բայց էդ ամեն ինչը պետք ա հետաքննվի»,- ասել է Փաշինյանը:

Մի կողմ թողնենք այն, որ 3 տարի առաջ ասվածին այս ընթացքում ոչ մի ապացույց չեն ներկայացրել, հիմա էլ հղում է անում մահացած անձի ցուցմունքներին, որը չի կարող ոչ արձագանքել, ոչ հաստատել կամ հերքել իր ասածը։ Անգամ եթե նախաքննության ընթացքում մարդն ինչ որ ցուցմունք է տվել, բոլորս գիտենք, թե այդ ցուցմունքներն ինչպես են կորզվում եւ ինչ հաճախ են այդ նույն մարդիկ դատարանում տրամագծորեն այլ ցուցմունք տալիս եւ պատմում, թե ինչ պայմաններում են իրենց պարտադրել նման ցուցմունք տալ։ Ավելին՝ որեւէ նորմալ երկրի իրավապահ համակարգը մեկ անձի ցուցմունքի վրա մեղադրանք չի կառուցում եւ դատապարտող դատավճիռ չի կայացնում։ 

Անցնենք առաջ․ նախաքննության ցուցմունքներն ինչպե՞ս են դարձել վարչապետի պաշտոնը զբաղեցնելու սեփականությունը։ Ի վերջո, կա նախաքննության գաղտնիք եւ օրենքն արգելում է նախաքննության մարմնին որեւէ անձի՝կլինի վարչապետ, թե նախագահ, ներկայացնել նախաքննական գաղտնի տվյալները, այդ թվում՝ ցուցմունքները։ Սա ուղղակի վկայություն է այն բանի, որ 3 տարի շարունակ վարչապետ Փաշինյանը միջամտել է արդարադատության կայացմանը՝ ուղիղ ցուցումներ տալով, նախաքննության գաղտնի նյութերին ծանոթանալով եւ երբեմն էլ իր իրավասությունների գերազանցումով՝ դրանք հրապարակելով, եւ մարդու անմեղության կանխավարկածը խախտելով։

Ինչ վերաբերում է նշված անձին, ով մահացել է՝ չհասցնելով դատարանում վկայություն տալ, ապա խոսքը «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության նախագահ Միկա Բաղդասարովի մասին է։ Ընկերություն, որը մոնոպոլ դիրք ուներ երկրում, իսկ սեփականատերը խոշոր օլիգարխ էր եւ սխալ տնտեսավարման հետեւանքով սնանկացման հասցրեց հսկա ավիաընկերությունը, հեղափոխությունից հետո էլ ցուցմունք էր տվել Սերժ Սարգսյանի դեմ, թե՝ ինքն է վնասել ընկերության գործունեությանը։ Բայց այդ ցուցմունքները դեռ պետք է ստուգվեին եւ հաստատվեին այլ իրեղեն ապացույցներով, առաերսումներ պետք է արվեին, փաստաթղթային հիմնավորումներ պետք է ստանային։ Եւ այն փաստը, որ երկար ու ձիգ 2-3 տարվա ընթացքում այդպես էլ չեն կարողացել ավարտել նախաքննությունը, նշանակում է այս գործը նույնպես պետք է արժանանար մյուս բոլոր քրեական գործերի ճակատագրին՝ կամ փակվեր նախաքննության ընթացքում, կամ՝ փլվեր դատարանում։

 

Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները