«Հանուն սիրո» աշակերտուհին 30 անգամ դանակահարել է հորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր առավոտյան մերձմոսկովյան Իստրայում հայտնաբերվել է տղամարդու դի՝ դանակի 30 հարվածների հետքերով,-գրում է Past.am-ը։ Սպանվածի՝ Դմիտրիի կինը անգիտակից վիճակում է եղել նրա կողքին՝ կրկին դանակահարության հետքերով։ Սկզբում ոստիկանները կարծել են, թե զույգն ավազակային հարձակման զոհ է դարձել, քանի որ ողջ տունը իրար խառնված է եղել։
Սակայն կինը, ուշքի գալով, ասել է, որ իրենց վրա հարձակվել է իրենց հարազատ 15-ամյա դուստրը։ Նա պատմել է, որ 15-ամյա Վիկան տուն է եկել իր 18-ամյա ընկերոջ հետ եւ հենց շեմից հարձակվել է մոր վրա։ Կինը, փրկվելու համար, մահացած է ձեւացել, ինչից հետո դուստրը հարձակվել է հոր վրա ու դաժանաբար սպանել նրան։ Արարքից հետո երիտասարդները խառնել են ողջ տունը, երևի գումար են փնտրել ու փախել են։ Ոստիկանությունը ներկայումս փնտրում է երիտասարդ հանցագործներին։



