Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 հայ ռազմագերու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանը Հայաստանին է հանձնել 15 հայ ռազմագերու` Աղդամի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց: Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը»:
Գերիների հանձնումը տեղի է ունեցել ադրբեջանա-վրացական սահմանին՝ Թբիլիսիի պաշտոնյաների աջակցությամբ, հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր. «Վերջին շրջանում միջազգային կազմակերպությունների ակտիվ շփումների շնորհիվ մենք մոտենում ենք հայերի կողմից ականապատված տարածքների վերաբերյալ որոշակի տեղեկատվության ստացմանը»:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



