«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը անզիջում պայքարի են դուրս եկել
ՔԱՂԱՔԱԿԱՆՏպավորություն է, որ Հայաստանի 2-րդ եւ 3-րդ նախագահներն անզիջում պայքարի են դուրս եկել ինչպես իշխանության, այնպես էլ միմյանց դեմ։ Ռոբերտ Քոչարյանն անձամբ է մտել պայքարի մեջ, քանի որ գլխավորում է դաշինքի ցուցակը, իսկ Սերժ Սարգսյանը վերջին օրերին է կտրուկ ակտիվացել՝ հարուցելով շատերի զարմանքը։
Քոչարյանականների ճամբարում քննարկում են, որ Սերժ Սարգսյանին զայրացրել է Քոչարյանի մեսիջը, երբ Աշտարակում հայտարարեց, թե իշխանության գալով՝ դեռ պետք է պարզի՝ այդ ինչպես ստացվեց, որ 10 հոգով Գյումրիից քայլելով եկան Երեւան եւ հեղափոխություն արին։ Հաջորդ օրվանից Սերժ Սարգսյանն անձամբ սկսեց մասնակցել քարոզարշավին՝ անխնա քննադատելով Նիկոլ Փաշինյանին։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



