Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը շահագրգիռ է նոր պայմաններում շարունակել հայ-վրացական հարաբերությունները. Սերժ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արդարադատության ու պատիժների կատարման եւ պրոբացիայի նախարարներ Թեա Ծուլուկիանիին եւ Գիորգի Մղեբրիշվիլիին:

Նախագահը ողջունել է հյուրերին եւ նրանց մասնակցությամբ Երեւանում կայացած հայ-վրացական իրավական համագործակցության առաջին ֆորումը: Գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ տարբեր ուղղություններով համագործակցությունը տարեցտարի խորանում է, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դա լուրջ նախադրյալներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար:

Այս համատեքստում Հանրապետության նախագահը կարեւորել է երկու երկրների իրավական ոլորտը ներկայացնող գերատեսչությունների միջեւ ձեւավորված հարաբերությունները եւ հույս հայտնել, որ իրավական համագործակցության ֆորումը պարբերական բնույթ կկրի՝ իր ներդրումը բերելով հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանն ու զարգացմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հիշյալ գերատեսչությունների կողմից քննարկվող հարցերը հիմնականում վերաբերում են այն խնդիրներին, որոնց հետ առնչվում են Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիները, ուստի կարեւոր է, որ դրանք երկկողմ քննարկումների, փորձի փոխանակման շնորհիվ արդյունավետ լուծումներ ստանան, եւ քաղաքացիներն զգան կատարված բարելավումները:

Հանդիպման առիթով Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ իր անկեղծ զորակցությունն է հայտնել Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ Թբիլիսիում տեղի ունեցած հեղեղումների ու տարերային աղետի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Վրաստանի կառավարությունն ու Թբիլիսիի քաղաքային իշխանությունները կանեն ամեն հնարավորը՝ այդ աղետի հետեւանքների շուտափույթ հաղթահարման համար: Հանրապետության Նախագահը Հայաստանի կողմից կրկին պատրաստակամություն է հայտնել՝ անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել բարեկամ Վրաստանին:

Հանդիպմանը Սերժ Սարգսյանն ընդգծել է նաեւ, որ մեր երկիրը շահագրգռված է ԵԱՏՄ-ին անդամակցելուց եւ Վրաստանի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո նոր պայմաններում շարունակել հայ-վրացական միջպետական հարաբերությունները զարգացնել եւ խորացնել:

Նախարարներ Թեա Ծուլուկիանին եւ Գիորգի Մղեբրիշվիլին ընդգծել են, որ Հայաստանի արդարադատության նախարարի Վրաստան կատարած այցի ժամանակ երկու երկրների միջեւ իրավական ոլորտում ձեւավորված համագործակցության ներկայիս ձեւաչափը մտադիր են պահպանել եւ ֆորումը դարձնել ավանդական, փորձի փոխանակում իրականացնել ու զարգացնել համագործակցությունը՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների:

 

Աշխարհը կանգնած է նոր վտանգի առաջ․ գիտնականները զգուշացնում են մի սպառնալիքի մասին, որը կարող է փոխել միլիոնավոր մարդկանց կյանքըՎաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին Մեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԸնկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքըՎրացական պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ ԽՎ նիստը՝ ընդդիմությանը պաշտպանող բանաձևից հետո Ինչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն Մարուքյան0:2-ից հետո՝ 3:2. Մեսսին խոսել է Արգենտինայի բնավորության ու կամային հաղթանակի մասին Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ 17-ամյա զբոսաշրջիկը հարբել է հյուրանոցներից մեկում, ընկել պատշգամբից և մահացելԵրևանում «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Որ մասնագիտություններն են առաջիկա տարիներին ամենաբարձր աշխատավարձը խոստանումՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀՀ իշխանությունները սխալ ուղու վրա են եկեղեցու հարցում. ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի հաղորդակցային երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո Կինը փորձել է ամուսնու ձեռքից հանել օձի թույնը, բայց ինքն է թունավորվելՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Կոկորդի ցավից մինչև անվասայլակ. դենգեի տենդԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Իրանին պատշաճ կերպով կատարել ստորագրված փոխըմբռնման հուշագիրը Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին, բшխվել են «Ford Tranist»-ը և «Hyunadi Sonata»-ն․ կա զnh Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին Ծնողները 4 երեխաներին փակի տակ պահելով սովամահ են արելԻնչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է Վենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի Իրանի նաhատակված հոգևոր առաջնորդը ՀՀ-ին համարում էր ազնիվ հարևան, յուրահատուկ վերաբերմունք ուներ. ՀՀ-ում Իրանի դեսպան Մարդիկ և հասարակությունը սկսում են զանգվածաբար մտնել տոտալիտարիզմի հոգեբանական գրավչության թակարդը․ Վահե Հովհաննիսյան Իրանին հասցված ԱՄՆ-ի վերջին hարվածները բացարձակապես անհրաժեշտ են եղել. Ռյուտե Տղամարդը սպանել է իր ընկերուհու վեցամյա որդունԵրևանում բախվել է 4 մեքենա, կան վիրավnրներ ՀՀ-ում առաջին անգամ Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով Իրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿ Վախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. Ղալիբաֆ ԱԱ-2026. Քառորդ եզրափակչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում, և երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ընթանում են դրա տրամաբանության շրջանակում․ Աբրահամյան