Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց. Նիկոլ Փաշինյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Համաձայն եմ, որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց»,- այս մասին Ապարանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին և դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Սերժիկ ու Քոչարյան, որպես մարդ առնել-ծախելու մասնագետներ, ձեզ լիազորում եմ բանակցել այս գործով: Մեջը եթե մի քանի հազար դոլար էլ աշխատեք, կարծում եմ՝ ձեր լափամանին պատեհ ավելցուկ կլինի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերժ Սարգսյանն ասել էր` երբ տեսնում ենք, որ բանակցությունները արդյունք չեն տալիս, մեր կողմը ևս պետք է գերի վերցնի ու փոխանակի: «Նորից եմ կրկնում՝ իր Աշոտիկին թող տա ու փոխարենը 20-25 հոգի ստանա և այդ ժամանակ նա ամեն օր այդ խնդրով կզբաղվի»,- նշել էր Սարգսյանը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



