Հայաստանը և Վրաստանը վերսկսում են երկաթուղային հաղորդակցությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանը և Վրաստանը վերսկսում են երկաթուղային հաղորդակցությունը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով. հունիսի 15-ին առաջին գնացքը Երևանից կուղևորվի Բաթումի: Այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիյա Տուրնավան:
«Ես ցանկանում եմ ասել, որ վերականգնվել է երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և Վրաստանի միջև: Արդեն հունիսի 15-ին առաջին գնացքը Երևանից կուղևորվի Բաթումի՝ անցնելով Թբիլիսիով: Սա նշանակում է, որ մեր դաշնակից, հարևան երկրից զբոսաշրջիկները կգան Վրաստան, մեր սևծովյան կուրորտային վայրեր, մեր մայրաքաղաք, զբոսաշրջային այլ վայրեր»,- ասել է նա:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



