Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եվայի հետ գողության էլ կգնամ, բայց սիրավեպ չի լինի»․ Կարեն Ասլանյան

ԼԱՅՖ

Դերասան Կարեն Ասլանյանն այս շրջանում ներկայանում է Ելենա Արշակյանի «Օջախի երգը» հեռուստասերիալում, որի շրջանակում օրերս Եգիպտոսում է՝ նկարահանումների։

Tert.am Life–ը Կարենի հետ զրուցել է նոր կերպարի, Դիանա Գրիգորյանի հետ կոնֆլիկտ ունենալու լուրերի և Ալեքսանդր Բաբասյանի հետ հարաբերությունների, Եգիպտոսում նկարահանումների, Եվա Բաղդասարյանի հետ համբույրի տեսարանի և իրենց վերագրված սիրավեպի մասին։

«Նոր կերպարս բավականին հետաքրքիր է․ խնդիրներ ունի, ապրում է մի կյանքով, որն իրենը չի։ Իր փոխվելու ընթացքը շատ հետաքրքիր է։ Իր բնավորության գծերով տարբերվում է իմ խաղացած մյուս կերպարներից, և դա բավականին լավ է թե՛ ինձ, թե՛ հեռուստադիտողների համար»,– ասաց Կարենը։

Նրա կազմած նոր զույգը դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանի հետ հասցրել է սիրվել։ Կարենը նկատեց, որ իրենք կադրից դուրս էլ բավականին լավ հարաբերություններ ունեն։ «Ինստագրամի թոփերից կարող եմ փաստել, որ մեր զույգը սիրված զույգերից մեկն է դարձել, ինչի համար ես շատ ուրախ եմ»,– ասաց դերասանը։

Կարենի համար թիմի անդամներից շատերը նոր գործընկերներ են, սակայն նա նկատեց, որ բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունի, նոր մարդկանց հետ հասցրել է ընկերանալ։ Ավելի վաղ նախագծի ղեկավար Ելենա Արշակյանն էլ, բնորոշելով Կարենին, ասել էր, որ նա թիմի ամենաբարի անդամն է՝ միշտ պատրաստ օգնելու յուրաքանչյուրին։

Դերասանն օրերս է վերադարձել թիմի հետ Եգիպտոսում նկարահանումներից։ Նոր գործընկերների մասին հիացած է խոսում։

«Եգիպտոսում նկարահանումները շատ լավ անցան։ Շատ կարևոր է խումբը, որի հետ մեկնում ես, քանի որ ամեն մեկը չէ, որ կարող է ճանապարհի ընկեր լինել։ Մենք միասին հանգստացել ենք, միասին աշխատել։ Ես առաջին անգամ եմ գլխավոր դեր խաղում Ելենայի մոտ։ Նրա պես անձնավորություն, ռեժիսոր և պրոդյուսեր հազվադեպ է լինում. ոչ միայն շատ լավ ընկեր է, այլև շատ լավ ղեկավար։ Բոլորով սուպեր ժամանակ ենք անցկացրել»,- ասաց Կարենն ու հավելեց, որ վերադարձել են և՛ հոգնած, և՛ հանգստացած, բայց բոլոր օրերը վայելել են։

Կարենը դերասանական կազմից միայն Ռոմելա Սարգսյանի հետ է տեղում ծանոթացել։ Նա նշեց, որ Նորայր Եղյանն իր համակուրսեցին է, շատ լավ հարաբերություններ ունեն, Եվայի հետ աշխատել են, Եգիպտոսում է ծանոթացել Ռոմելայի հետ, սակայն Թատերական ինստիտուտից նրան էլ էր հիշում, պարզապես տարիքային տարբերությամբ պայմանավորված նախկինում շփում չեն ունեցել։

Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել էր, որ Եգիպտոսում նրանք խնդիր են ունեցել տուրիստական ոստիկանության հետ։ Ըստ Կարենի` ինքն այդ ժամանակ վախ կամ անհանգստություն չի ունեցել. «Ես վստահ էի, որ Ելենան շատ արագ կլուծեր այդ հարցը, հատկապես, որ նա նախապես ամեն բան իդեալական կազմակերպել էր և ունեինք բոլոր թույլտվությունները»։

Ի դեպ, երբ հայտնի դարձավ, որ Կարենը նկարահանվելու է Ելենայի նախագծում, շատերն անակնկալի եկան՝ հաշվի առնելով փաստը, որ վերջին տարիների նա, գրեթե, առանց ընդմիջման աշխատել է պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի հետ, նրանք նույնիսկ սկսեցին միասին կորպորատիվ միջոցառումներ վարել և երգ ներկայացրին։ Կարենի հետ զրուցեցինք նաև Դիանայի հետ կոնֆլիկտի լուրերի մասին։

«Որևէ կոնֆլիկտ չի եղել։ Ես կարող եմ նկարահանվել այլ հեռուստաընկերությունում, այլ պրոդյուսերի մոտ, ինչը ոչինչ չի նշանակում։ Սա աշխատանք է։ Իմ ու Դիանայի հարաբերությունները շատ լավ են, ոչինչ չի փոխվել։ Շատ հնարավոր է` մի օր նորից նկարահանվեմ Դիանայի մոտ։ Ես իրեն շատ շնորհակալ եմ, որ ինձ վստահել է գլխավոր դերեր։ Դիանան ինձ համար մնում է շատ կարևոր ու թանկ մարդ»,– ընդգծեց դերասանը։

Պարզվում է՝ հեռուստասերիալում իր առաջին քայլերը Կարենն արել է հենց Ելենայի մոտ՝ «Քույրը» հեռուստասերիալում։

«2012 թվականին, երբ ես դեռ չէի խաղացել «Շանթում» իմ առաջին գլխավոր դերը, Ելենայի մոտ 10–ից ավելի սերիա խաղացի։ Հեռուստասերիալում առաջին անգամ հենց այդ նախագծով հայտնվեցի, մինչև այդ միայն տեսահոլովակներում ու ներկայացումներում էի խաղացել։ Միշտ ցանկացել եմ աշխատել իր հետ։ Շատ ուրախ եմ, որ եղավ առաջարկ, որն ինձ գրավեց, համաձայնության եկանք և հիմա աշխատում եմ Ելենայի հետ»,– ասաց դերասանը։

Անդրադառնալով Tert.am Life-ի հրապարակմանը իրենց եգիպտոսյան նկարահանումներից և իր ու Եվա Բաղդասարյանի համբույրի տեսարանի լուսանկարներին` Կարենն ասաց, որ տեսարանն իր համար շատ նորմալ է։

Դիտարկմանը, որ նման տեսարանները շարունակում են շատ բուռն քննարկվել հայ հասարակության կողմից, նա արձագանքեց. «Ինձ համար համբույր խաղալն արդեն շատ սովորական է։ Ես դրա փորձն ունեցել եմ։ Եվայի հետ համբույր խաղացել ենք նաև իմ տեսահոլովակում։ Դա շատ նորմալ երևույթ է, եթե ընտրել ես այս մասնագիտությունն ու պատրաստ ես կերպարով մարդուն այնպես սիրել, որ հեռուստադիտողը հավատա։ Ինչ տարբերություն` հայկակա՞ն սերիալում են տեսնում նման տեսարան, թե՞ բրազիլական։ Ելենան շատ ճիշտ է վարվում, որ պարտադիր ունենում է այսպիսի տեսարաններ։ Համբույրը սիրո արտահայտչամիջոց է։ Ես և՛ Եվայի հետ համբույրի տեսարան ունեմ, և՛ Հռիփսիմեի։ Դա նորմալ է։ Ես կողմ չեմ շատ անկողնային տեսարաններին, իսկ համբույրի տեսարանը նորմալ է, պարզապես իր էսթետիկան ունի։ Եթե սխալ մատուցես, հեռուստադիտողին հաճելի չի լինի, բայց մենք այնպես ենք արել, որ տեսարանը հաճելի լինի։ Գուցե այլ տեղ սիրուն չեն նկարել, մարդիկ քննադատել են»։

Նման տեսարաններից հետո հաճախ դերասաններին իրական սիրավեպ են վերագրում։ Կարենն ու Եվան բացատություն չեղան։

«Դա շատ նորմալ է։ Եթե ես մեկի հետ խաղամ ու մեզ չկապեն, նշանակում է` համոզիչ չենք եղել։ Եվան իմ տարիների լավ ընկերն է։ Նրա հետ կարելի է նույնիսկ գողության գնալ, այդպիսի ընկեր է, բայց մեր միջև ոչինչ չկա և չի լինի։ Մարդիկ մտածում են` համբուրվեցին, հնարավոր է մի բան ծնվի իրենց միջև, բայց չէ, մենք այլ կերպ ենք մտածում։ Նույնը Հռիփսիմեի մասին են ասում, անդադար գրում են` երևում է, դու իրականում էլ ես նրան սիրահարվել։ Եթե խաղընկերս մի անգամ էլ տեսահոլովակումս է նկարահանվում, ավելի բուռն են քննարկում։ Դա լավ է։ Եթե այդ ամենը չլիներ, կնշանակեր` մի բան այն չէ»,- ընդգծեց դերասանը։

Կարենը նաև հայտնեց, որ այս տարին իր համար շատ հագեցած է, շուտով նոր երգեր և տեսահոլովակներ կթողարկի, բացի այդ սպասվում են նոր ներկայացում և գեղարվեստական ֆիլմ։ «Այս տարին բավականին հագեցած է։ Ի տարբերությունը շատերի՝ արդեն հասցրել ենք շատ բան անել և շարունակում ենք աշխատել»,– ասաց նա։

14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Հայտնի է` երբ կավարտվի Վրաստան – Հայաստան գազատարի մի հատվածի տեղափոխումը Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Ի հեճուկս վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ապազգային արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր ՀայաստանումԱֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց