Հրատապ լուր. նոր իսլամիստ-ահաբեկչական գրոհ՝ Ֆրանսիայում (լուսանկարներ)
ԲԼՈԳԱրման Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իսլամիստ-ահաբեկչական գրոհ այս պահին Ֆրանսիայի Լիոն քաղաքից 25կմ հեռավորության վրա գտնվող արդյունաբերական տարածքում։

Տեղի է ունեցել պայթյուն հեղուկ գազի գործարանի մուտքի մոտ։ Նախնական տվյալներով անհայտ անձինք ներխուժել են գործարանի տարածք, որից հետո գլխատել են մեկ հոգու, ինչպես նաև պայթեցրել գազի բալոններ։ Կան մեկ տասնյակ վիրավորներ։

Հայտնաբերվել է գլխատված անձը՝ կողքին իսլամիստական դրոշ։
Դեպքի առնչությամբ արդեն ձերբակալվել է 30-ամյա երիտասարդ, որը հայտնի է հատուկ ծառայություններին։

Դեպքի վայր է շտապում Ֆրանսիայի Ներքին Գործերի նախարար Բերնար Կազնյովը»:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



