Գեղարքունիքում Mercedes-ը մխրճվել է հոտի մեջ․ 30-ից ավելի ոչխար սատկել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի սկզբնամասում մխրճվել է ոչխարի հոտի մեջ, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վթարի արդյունքում ոչխարներից ու գառներից մոտ 30-ը սատկել են, մի քանիսն էլ վնասվածքներ են ստացել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան
Ոստիկանությունը պարզում է վարորդի, ոչխարների տիրոջ կամ տերերի ինքնությունը։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



