Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գրավել սահմանները. Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճում նոր խաղացող կա. «ՌԻԱ Նովոստի»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հարցականի տակ է. սահմանին լարվածությունը չի նվազում: Երևանը հարևանին մեղադրում է ապօրինի ներխուժման համար: Բաքուն հավաստիացնում է, որ սահմանազատում է իրականացնում խորհրդային քարտեզների հիման վրա: Իրավիճակին միջամտել է Իրանը՝ ստեղծված իրավիճակն իր համար վտանգ համարելով: «ՌԻԱ Նովոստի»-ին փորձել է պարզել, թե ինչով է հղի հերթական սրացումը:

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հանձնաժողովը տարածաշրջանային կապերի ապաշրջափակման հարցով չի կարող շարունակել աշխատել նման պայմաններում: Երևանը կանի ամեն ինչ՝  սահմանին առկա խնդիրները խաղաղ և դիվանագիտական ճանապարհով լուծելու համար», - ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՀՀ Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից վեց հայ զինծառայողների գերեվարումից հետո Նիկոլ Փաշինյանն օգնության համար դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝  Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին: Այցելելով Կութ գյուղ`  նա առաջարկել է կարգավորման ծրագիր. ադրբեջանցի և հայ զինվորականները պետք է միաժամանակ լքեն սահմանային գոտին: Վիճելի տարածքներում Փաշինյանը կցանկանա դիտորդներ տեղակայել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից:

Մոսկվան ի գիտություն է առել այս առաջարկը, Ադրբեջանն անտեսել է այն, ԵԱՀԿ Մինսկի խումբն առայժմ լռում է: Բայց Իրանը, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հիմնական գործընկերներից մեկը, անսպասելիորեն խոսել է:

«Հայաստանի հետ սահմանը Թեհրանի համար կարմիր գիծ է: Բաքուն շարունակում է Հայաստանի հարավային սահմաններն ուժով գրավելու փորձերը: Մենք անհանգստացած ենք, որ դա կարող է կտրել մեզ Երևանից», - ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն:

Նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում եռակողմ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր Իրանի իշխանությունները բարձրագոչ հայտարարություններ չեն արել: Չնայած, երբ պատերազմը շարունակվում էր, Թեհրանը պարբերաբար մեկնաբանում էր իրադարձությունների ընթացքը:

Իրանը սահմանակից է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Միևնույն ժամանակ, Թեհրանը աշխատանքային հարաբերություններ է պահպանում Անդրկովկասի բոլոր պետությունների հետ:Բաքվի հետ իրանցիները երկար տարիներ իրականացնում են «Հյուսիս-հարավ» նախագիծը, որը նախատեսում է երկաթուղիների կառուցում, որոնք կկապեն Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը: Մինչդեռ Երևանի հետ կա ակտիվ առևտուր, Իրանում մեծ հայկական սփյուռք կա:

Իրանցիները Հայաստանի հետ փոխգործակցությունը համարում են Ադրբեջանի և Թուրքիայի աճող բարեկամության հակակշիռ: Թեհրանի և Անկարայի միջև Մերձավոր Արևելքում իշխանության համար կա չհայտարարված մրցակցություն: Իննսունականների սկզբին երկրները մրցում էին նաև Հարավային Կովկասում ազդեցության համար: Սկսված սահմանազատումը Իրանին ստիպել է զգուշանալ:

«Հայ-ադրբեջանական սահմանի հարավային հատվածը մոտ է Իրանին: Եթե իրանա-հայկական սահմանը փակվի, տնտեսությունը կտուժի: Եթե սահմանազատումը ձախողվի, դա կարող է արգելափակել Թեհրանի մուտքը Հայաստան: Ուղղակի սպառնալիք կա տնտեսական շահերին: Անհրաժեշտ է բանակցություններ վարել Բաքվի հետ, բայց դա տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի ուժեղացման ճանաչում է: Իրանը դա չի ուզում: Այստեղից էլ գալիս են Հայաստանին սատարող հայտարարությունները», - բացատրել է փորձագետ Նուրլան Գասիմովը:

Հայ քաղաքագետ Արշալույս Մղդեսյանը համաձայն է, որ Զանգեզուրի միջանցքը չի բխում Իրանի շահերից: Բայց նա բերում է այլ փաստարկներ. «Ադրբեջանը կապված է Նախիջևանի հետ Իրանի տարածքով: Թեհրանը չի ցանկանում կորցնել տարանցիկ երկրի կարգավիճակը: Բացի այդ, նրանք վախենում են, որ Բաքուն և Անկարան կուժեղացնեն իրենց դիրքերը Սյունիքի մարզում: Իսկ Սյունիքը ելք է դեպի Վրաստան, ապա Եվրոպա»:

Մղդեսյանը կարծում է, որ Իրանը կաջակցի Հայաստանի` բոլոր տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու պահանջին, այլ ոչ թե միայն Սյունիքի մարզով: «Զանգեզուրի այսպես կոչված միջանցքն անշահավետ է Երևանի համար: Ընդհակառակը, դա կարող է էլ ավելի մեկուսացնել երկիրը: Փաստն այն է, որ Հայաստանի երկաթուղիները չեն հասնում Սյունիք: Սա նշանակում է, որ մենք չենք կարողանա այն օգտագործել», - ասել է քաղաքագետը:

Արհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան