Շվեդիա-Հայաստան խաղը կսպասարկեն ֆինները
ՍՊՈՐՏՇվեդիա-Հայաստանի ֆուտբոլային ընկերական հանդիպումը կսպասարկեն Ֆինլանդացի մրցավարական անձնակազմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման գլխավոր մրցավարն է 42–ամյա Մատիաս Գեստրանիուսն է, իսկ նրան կօգնեն Միկո Ալակարեն և Միկա Լամպուն։ Չորրորդ պաշտոնյան է Յոնի Հյուուտիան։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Խորվաթիայի թիմում աչքի ընկավ Իվան Պերիշիչը, իսկ Հայաստանի ընտրանու կազմում` Վբեյմար Անգուլոն: Հաջորդ ընկերական հանդիպումում Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Շվեդիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա հունիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



