Սոչիում ձերբակալվել են «Իսլամական պետությանը» միացել ցանկացող երկու մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրկու տղամարդկանց, ովքեր Աբխազիայի տարածքով փորձում էին հասնել Սիրիա և համալրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը, ձերբակալել են Սոչիում:
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Տղամարդիկ ժամանակավոր շտաբ-գրասենյակ էին կազմակերպել Սոչիում, որտեղ էլ ձերբակալվել է նրանցից մեկը: Երկրորդ տղամարդուն օպերատիվ խմբերը ձերբակալել են Կիրովից Ադլեր թաղամաս տանող ճանապարհին, որտեղ նա պատրաստվում էր ձեռք բերել զինվորական հանդերձանք: Նշվում է, որ ձերբակալվածների մտադրությունը հաստատել են բնակարանում հայտնաբերած ռուս-աբխազական սահմանի քարտեզները և կապի միջոցները: Քննարկվում է քրեական գործի հարուցման հարցը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



