Երևան, 18.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քնելիս բջջային հեռախոսն անկողնում չպահելու երեք պատճառ

ԼԱՅՖ

Վերջերս իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ բջջային հեռախոս օգտագործող մարդկանց 44 տոկոսն այն քնելիս անկողնում է պահում՝ զարթուցիչի ձայնը լսելու, կարեւոր զանգեր եւ հաղորդագրություններ բաց չթողնելու համար: Սակայն բարի մտադրություններն առողջության համար կարող են չարիք դառնալ

Կարող եք բարձը հրդեհել

Վերջերս ԱՄՆ Տեխաս նահանգի դեռահաս բնակչուհիներից մեկը գիշերը ծխի հոտից էր արթնացել եւ պարզել, որ բարձի տակ թողնված Samsung Galaxy S4 հեռախոսն արդեն կիսով չափ հալչել է եւ սավանն ու ներքնակը այրել: Ճիշտ է՝ դեպքի մեղավորը սարքի հետ անհամատեղելի մարտկոցն էր, որի վտանգավորության մասին հեռախոսի օգտագործման ձեռնարկը հատուկ զգուշացում է հղում, բայց նույն ձեռնարկի մեջ նաեւ մեկ այլ տեղեկություն կարելի է գտնել՝ սարքը անկողնային հաստ պարագաներով ծածկել չի կարելի:

Կարող եք ինքներդ ձեզ քնից զրկել

Բջջային հեռախոսները (ինչպես նաեւ պլանշետները, հեռուստացույցն ու LED էկրանով համալրված այլ սարքերը) կապույտ լույս են արձակում, ինչը կարող է քնի հորմոնի՝ մելատոնինի արտադրության ծավալների նվազեցման եւ ցիրկադային ռիթմերի խանգարման հանգեցնել: Երեւույթի պատճառն այն է, որ հիշյալ սարքավորումներից արձակվող լույսի ալիքները ցերեկային լույսի երկարությունն ունեն եւ կարող են մարդու օրգանիզմին շփոթմունքի մեջ գցել: Ընդհանրապես, նորմալ քուն վայելելու համար հարկավոր է անկողին մտնելուց երկու ժամ առաջ բոլոր էլեկտրական սարքավորումներն անջատել, իսկ բջջայինն ու անձնական համակարգիչը ննջասենյակից հեռու պահել:

Առավել լուրջ առողջական խնդիրների մասին

Հակառակ շրջանառվող համոզմունքների, դեռեւս գիտականորեն ապացուցված չէ, որ բջջային հեռախոսը կարող է այս կամ այն հիվանդության, ընդհուպ մինչեւ քաղցկեղի առաջացում հրահրել: Ավելին, որոշ փորձագետներ պնդում են, թե բջջային հեռախոսն այնքան փոքր չափաբաժնով էլեկտրամագնիսական ռադիացիա է արձակում, որ հնարավոր չէ անգամ ռենտգեն հետազոտության եւ միկրոալիքային վառարանի հետ համեմատել:

Այդուհանդերձ, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2011թ. հատուկ նախազգուշացմամբ է հանդես եկել, որտեղ ասվում է, թե հիշյալ սարքի օգտագործումը կարող է քաղցկեղածին ազդեցության ունենալ մարդկանց եւ հատկապես երեխաների շրջանում, քանի որ վերջիններս առավել բարակ գանգ ու գլխամաշկ ունեն՝ արձակվող ռադիացիային հակազդելու համար:

Չինաստանը մեկնարկել է աշխարհում առաջին փորձը՝ անկշռության պայմաններում մարդու բազմացման հնարավորությունն ուսումնասիրելու համարՌուսաստանում առաջարկել են սոցցանցերի հասանելիությունը սահմանափակել 14 տարեկանից փոքր երեխաների համարԱսիայից Մերձավոր Արևելքի երկրներ կոնտեյներային փոխադրումների արժեքը հասել է ռեկորդային մակարդակի. FTՄայիսի 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ Արմավիրի քաղաքացինե՛ր, դուք այլևս ոչնչից չեք վախենա. Վարդան ՆերսիսյանԱՄՆ-ը շատ ավելի ուժգին կհարվածի Իրանին, եթե նա ավելի լավ առաջարկ չներկայացնի. ԹրամփՆյու Յորքում մեղադրյալը ծննդաբերել է հենց դատարանի դահլիճումՋրի պակաս, ծնելիության անկում, արտագաղթ. «Ուժեղ Հայաստան»Առաջին անգամ հարվածել ենք Մոսկվայի նավթավերամշակման գործարանին․ Ուկրաինայի ՊՆԻրանի նախագահը Թեհրանում 90 րոպե զրուցել է Պակիստանի ներքին գործերի նախարարի հետԻրանում ավտոբուս է շրջվել․ զոհեր ու վիրավորներ կան ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր ռազմական թևի ղեկավարի մահը Գազայում Արագ նիհարել և պահպանել արդյունքը. գիտնականները վերանայել են « դանդաղ, ուրեմն՝ ավելի լավ» կանոնըԲանգկոկում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Իրանի պաշտպանության նախարարություն. Ամերիկայի գլոբալ հեգեմոնիան փլուզվել էՍիրելի ուսուցիչներ, ուժեղ Հայաստանում դուք ունենալու եք աշխատավարձի իրական բարձրացում. Գոհար ՂումաշյանԲերքառատ ու արևշատ Արմավիրը. Նարեկ ԿարապետյանԻրանն ավելի լավ է շտապի. ԹրամփՈւժեղ Արմավիր․ Գոհար ՄելոյանԿուբան մտադիր է հարվածներ հասցնել ԱՄՆ-ի Գուանտանամոյի բազային և Ֆլորիդայի Քի Ուեսթին. Axios200մլն դոլարից ավել բարեգործություն՝ սպորտի, կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի, եկեղեցաշինության մեջ. Ռուբեն ՎելիցյանՆեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ պшտերազմի վերսկսման հնարավորությունը. իսրայելական ԶԼՄ-ներՈւկրաինայում պատրաստվում են կալանավորել Զելենսկու կնոջը. РИА НовостиՓոփոխության օրակարգը` Արմավիրի մարզում. «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը (լուսանկարներ)Մայիսի երկրորդ կեսը կփոխի կենդանակերպի երեք նշանի կյանքը«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Արմավիրում է․ ուղիղԱրմավիրը ևս սպասում է Սամվել Կարապետյանի փոփոխություններին. Ալիկ ԱլեքսանյանԱՄԷ-ի ատոմակայանի մոտ գտնվող էլեկտրագեներատորի վրա ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվելԹրամփի սահմանային պատը ոչնչացնում է բնիկ ժողովուրդների սրբազան հողերը Կալիֆոռնիայից մինչև ՏեխասՎրաստանը նշում է ընտանիքի սրբության օրը. Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթըԻսակովի պողոտայում «Nissan»-ը բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակի բետոնե պաշտպանիչ պատնեշինԿարապետյանը խոսեց խաղամոլության և թմրանյութերի լուրջ խնդիր լինելու մասինԵս գյուղացի մարդ եմ, գյուղի խնդիրները կլուծենք մեր ձևով․ ԿարապետյանՄերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը քննարկել են Սիրիային տրամադրվելիք օգնությունըՕգտագործելու ենք մեր ունեցած բոլոր կապերը գերիներին տուն բերելու համար․ ԿարապետյանՀայաստանի պատմության թանգարանը մայիսի 19-ին փակ կլինի այցելությունների համար Այս անգամ Ստեփանավանը մերժեց ՔՊ-ին և վանկարկեց Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անունըՍամվել Կարապետյանը մշակութի զարգացման ծրագրերի մասինԳոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դարձել սամբոյի Եվրոպայի չեմպիոն Պատերազմ չի լինելու․ Սամվել ԿարապետյանՀայաստանը բոլորի տունն է․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ն ընկնում է Իսրայելի «ռազմավարական թակարդը». ՎելայաթիԻսրայելում կարգելեն բջջային հեռախոսների օգտագործումը միջնակարգ դպրոցներումԵրբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար...Նարեկ Կարապետյանը երգեց Սարդարապատում«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ուղիղ եթերը Արմավիր քաղաքիցՃապոնիայում արջը հարձակվել է ռուսաստանցու վրաԱՄՆ-ն բանակցություններում Իրանին հինգ հիմնական պայման է ներկայացրել. FarsՄեզանից ոչ մեկը միամիտ չէ․ Մոուրինյուն՝ «Ռեալի» հետ բանակցությունների մասին Ուզբեկստանը հայտնել է Աֆղանստանից մոտ 600 կգ թմրանյութի ներմուծման կանխման մասին