Երևան, 14.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ժամանակը կանգ է առել, խելագարվելուց «հինգ է պակաս»․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տեսե՞լ եք նկարները, իսկ տեսանյո՞ւթը: Նկարները տեսա, տեսանյութը դիտելու ուժ չունեցա, համարձակությունս չներեց: Նոյեմբերի իննին, երբ պատերազմը դե ֆակտո ավարտվեց, սկսվեց հաջորդ պատերազմը՝ ինչպե՞ս հաղթահարել ամոթն ու վերականգնել արժանապատվությունը, արդյո՞ք հնարավոր է դա անել: Ապրում ենք, աշխատում, ուրախ և տխուր առիթների մասնակից դառնում, կատակում, գնումներ կատարում: Երկու կես ենք եղել, մեր մի կեսը վերջին ճիգով փորձում է վեր հառնել համազգային աղետից, մյուսը դեղատուփը և ճնշման սարքը մահճակալի կողքի սեղանիկին է քնում ու արթնանում: Մեր մի կեսը ժպտում է, ծիծաղում, իսկ մյուս կեսը ամոթից գետինն է մտնում ապրել կարողանալու համար: Մի կեսն ուրախանում է նոր ծնվող երեխայի ճիչով, իսկ մյուս կեսը՝ սարսափում՝ ախր, բանակ եմ ճանապարհելու, իսկ եթե՞…

Այսպես էլ ապրում ենք՝ բթացած, տեղ-տեղ ագրեսիվ ու անկառավարելի, ցավը մեր մեջ ամփոփած, ավելի հաճախ՝ անտարբեր: Փոթորիկը տակն ու վրա է անում մեր ներսը, երբեմն-երբեմն պոռթկում ենք, բայց միայն այդքանը: Ամեն մեկս մեր խղճի հետ մենակ ենք մնացել, իսկ նրա՞նք, ովքեր խիղճ չունեն: «Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ, երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է… Խիղճ, խղճի վրա խիղճ, խղճի վրա խիղճ, ներսից խիղճ, դրսից խիղճ, դա խի՞ղճ է, թե փալասե տիկնիկ, զավակս, իմ հոգսս, իմ տանջանքս, իմ անհանգստությունս, իմ տառապանքս, իմ բեռս»,-գրում էր Հրանտ Մաթևոսյանը, հետո էլ հավելում. «Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ՝ մյուս անգամ կխփե՞ն, տղամարդու նման մի անգամ կանգնեք, թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն, մյուս անգամ տեսնեմ՝ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»:

Կանգնեցինք, չծալվեցինք, չկոտրվեցինք, կյանքի ու մահու հերթական պայքարն էր, հայրենիքի համար ամենաթանկը դրվեց զոհասեղանին՝ կյանքը, տղաների կյանքը: Նրանցից շատերը, հազարավորներն անմահացան, իսկ մե՞զ: Իսկ մեզ ծալեցին, մեզ կոտրեցին, մեզ փշուր-փշուր արեցին, այնքան մանր փշուրների բաժանեցին, որ դրանք նորից իրար միացնելը գրեթե անհնար է լինելու: Դա արեց հայը, մեզ հետ հաց կիսողը, մեզ խոստումներ տվողը, մեզ արդար ու անկաշառ Հայաստան խոստացողը: Նա վերջնականապես կոտրեց մեր հավատը, խլեց անգամ հույսը: Այսպես փշրված, մասնատված նստել, ավելի ճիշտ՝ մեզ նստեցրել են մի գնացք ու գնացքավարը՝ նույն ինքը Նիկոլ Փաշինյանը և «իրենցքայլականները», մեզ տանում են անհայտ ուղղությամբ: Խելոք, լուռ ու մունջ նստել ու սլանում ենք, Աստված էլ չգիտի, թե ուր ենք գնում: Չենք ներում նրանց, ովքեր խաթարում են մեր անհոգությունը, թռչում գնացքից և մեզ էլ նույնը խորհուրդ տալիս: Մենք անջատել ենք մեր բոլոր զգայարանները և սլանում ենք առաջ՝ դեպի ապագա, որն այնքան մշուշոտ է, այնքան անորոշ, սլանում ենք, քանի որ շատերս պատրաստ չենք ընդունել, որ երեք տարի առաջ սխալ ընտրություն ենք կատարել: Ճիչ է լսվում՝ օգնության, ցասման, ցավի, անզորության, բայց ճիչը լռեցնող ու մարդկանց սփոփող չկա:

Հայաստանի ժամանակը կանգ է առել, երկրի ժամը՝ խելագարվելուց հինգ պակաս է: Ախր ինչպե՞ս չխելագարվել, ինչպե՞ս պահպանել սթափությունը, երբ ամեն օր մենք բախվում ենք մի նոր իրականության, որտեղ հորը, որը հուղարկավորել է որդու երկու ոսկորը (ոչ, սա սարսափ ֆիլմի տեսարան չէ), զանգահարում և ասում են՝ ձեր որդու մասունքներից էլի կա, եկեք, վերցրեք: Երբ տղաների աճյունների հանդեպ նողկալի, գարշելի, անմարդկային վերաբերմունքից հետո և որևէ պաշտոնյա չի հեռանում, նրան չեն ազատում աշխատանքից, կամ էլ դա անում են «ձևի համար», որպես պարտականություն: Ամեն ինչ սահմանափակվում է միայն ներողությամբ, իսկ փոխվարչապետի պաշտոնակատարներից մեկն էլ ասում է, թե Աբովյանի դիահերձարանի իրավիճակը պետության վերաբերմունքը չէ:

Բա ի՞նչ է, ախր ինչպե՞ս, ի՞նչ սրտով եք դա անփութության վերագրում: Դա անարգանք է մարդու նկատմամբ, մարդու, որը բարձրագույն արժեք է, առավել ևս նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհել՝ հանուն հայրենիքի: Նույն այս ժամանակահատվածում մյուս փոխվարչապետի պաշտոնակատարն «Արհեստական բանականության ռազմավարություն Հայաստանի համար» թեմայով հոդված է հրապարակում՝ անդրադառնալով 21-րդ դարում արհեստական բանականության կարևորությանը, Հայաստանում արհեստական բանականության հեռանկարներին, ռազմավարություն մշակելու անհրաժեշտությանը:

Ինչ խոսք, միայն արհեստական բանականությունը «կօգնի» հասկանալ, թե ինչպես ապրել թշնամու հետ կողք կողքի, միայն արհեստական բանականություն ունեցող մարդը կների պատերազմում հազարավոր զոհեր տված և հայրենիք կորցրած իշխանություններին ու կանտեսի այն զազրելի վերաբերմունքը, որը դրսևորվում է մեր գերեվարված տղաների և զոհվածների աճյունների նկատմամբ: Այսքանից հետո թերևս լավագույնն, ինչ կարող են անել «իրենցքայլականները»` բոլորն անխտիր, լռելն է ու հեռանալը, մնացածն արդեն արդարադատության գործն է: Հուսանք՝ նրանց շարունակականության մանդատ չի տա նաև ժողովուրդը, քանի որ սթափությունն ավելի զորեղ կլինի, քան պոպուլիզմը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի ԻտալիաԱրագածոտնի մարզում ջրելու հարցի շուրջ ծագած վիճшբանությունն ավարտվել է ծեծկռտnւքով․ կան վիրավnրներՌուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվԱլեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերՀայրը փորձել է փրկել բանջարեղենի փոսում խեղդված դստերն ու կնոջըՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՄահացել է Շիրակ Թորոսյանի մայրըՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Ողբերգական դեպք Արարատի մարզում. 13-ամյա աղջիկը կյանքից հեռացել է, չարաշահել է էներգետիկները Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Կոմիում հայտնաբերվել է 18-ամյա աղջկա մարմինը, որին հունիսին գետի հոսանքը քշել էրՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Պետական համակարգը դատարկվո՞ւմ է․ Past.am-ի ուշագրավ տեղեկություններըՍտամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ո՞ւմ է մտահոգում հազարավոր մարդկանց ճակատագիրըՖրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ»Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր ԿամենդատյանԸնտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանՎրեժխնդրությո՞ւն, թե՞ պետական կառավարում. ո՞ւր է գնում ՀայաստանըԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԻԼԻՍԻ)․ Պատերազմ՝ ֆուտբոլային հանդիպման պատճառով. «Փաստ»Իրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Անժամանակ կյանքից հեռացել է Տաթև ՖախուրյանըԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱրևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսներըՆստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումը