Մեր երեխաները պետք է դաստիարակվեն նաև ուրիշների վիճակը հասկանալու ոգով. Արտակ Զաքարյան
ԲԼՈԳՀազարավոր երեխաներ մնացին առանց հայր։ Նրանցից շատերի հայրերը, հանուն Հայրենիքի մարտնչել ու նահատակվել են ինչպես պատերազմի հերոսներ։ Շատերն էլ դարձել են հրահրված խառնիճաղանջ պատերազմի ու քաոսի անմեղ զոհեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Շատերի երեխաները հույսով ու հավատով սպասում են, որ մի օր անհետ կորած իրենց հայրերը կբացեն տան դուռը և կյանքը նորից կլուսավորվի։
Երեխաների պաշտպանության օրը նախ և առաջ բոլորիս է վերաբերվում։ Այսօր իմաստավորված ու խորհրդավոր հազար ու մի միջոցառումներ կարելի էր կազմակերպել մանուկների համար։
Դավաճանական խունտան, անտեսելով մեր կողքին ապրող, մանկական փխրուն հոգիների վիշտն ու չփարատվող հույսերը՝ որոշել է մայրաքաղաքի սրտում խոշոր համերգ կազմակերպել։
Իհարկե այսօրվա համերգին տարվող մանուկները ոչ մի մեղք չունեն մեր հայրենիքի ողբերգական այս ժամանակահատվածի համար։
Իսկ նրանց ծնողներն ունե՞ն արդյոք ողջամիտ պատասխան, թե ինչո՞ւ պետք է հենց այս օրերին, հենց այսպես տոնենք մանուկների պաշտպանության օրը։
Երեկվանից այս դիլեմայի առջև եմ։ Մեր երեխաները պետք է դաստիարակվեն նաև ուրիշների վիճակը հասկանալու ոգով։ Էգոիզմը փոքրուց մի մտցրեք մանուկների մեջ։ Հատկապես հիմա, երբ ցավն ու կորուստները շատ ընդհանուր են։
Մարդ դաստիարակելն աշխարհի ամենաբարդ գործն է»,- գրել է նա։
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



