Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անկախ բոլոր դժվարություններից ու երկրի առաջ ծառացած մարտահրավերներից՝ երեխաների համար պետք է երջանիկ մանկություն ապահովել․ Արման Թաթոյան

ԲԼՈԳ

Այսօր Բուսաբանական այգում ներառական միջավայր էր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրն ու Ծնողների համաշխարհային օրը նշելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Անկախ բոլոր դժվարություններից ու երկրի առաջ ծառացած մարտահրավերներից՝ երեխաների համար պետք է երջանիկ մանկություն ապահովել: Հենց այդ նպատակով միջոցառմանը մասնակցել են հանրակրթական ու հատուկ դպրոցների սաներ, Արցախից տեղահանված երեխաներ, հաշմանդամություն ունեցող երեխաներ, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված «Փոխիր աշխարհը» արշավի մասնակիցներ:

Երեխաների հետ քննարկել ենք ամենատարբեր հարցեր՝ սկսած ներառական կրթության կարևորությունից մինչև համացանցային անվտանգություն:

Երեխաներին խորհուրդ ենք տվել ամենակարևորը լավ սովորել, այդ թվում՝ օտար լեզուներ, լինել իրազեկված ինչպես սեփական իրավունքների, այնպես էլ պարտականությունների վերաբերյալ: Այդ նպատակով ևս մեկ անգամ հիշեցրել եմ Պաշտպանին դիմելու իրենց իրավունքի մասին:

Միջոցառման ընթացքում ևս մեկ անգամ համոզվեցինք, որ յուրաքանչյուր երեխայի կարողություն պետք է գնահատել յուրովի՝ խթանելով նրանց ինքնուրույն կյանք վարելը: Պետությունը պետք է ներդնի ամեն ջանք՝ երաշխավորելու իրական հնարավորություններ բոլոր երեխաների համար սեփական ուժերով հաջողությունների հասնելու նպատակով:

Լսողության առանձնահատկություններ ունեցող երեխաները մասնակիցների համար մնջախաղի միջոցով փոխանցել են կարևոր ուղերձներ այն մասին, որ հաշմանդամությունը հասարակությունում լիարժեք ինտեգրման, ինչպես նաև սեփական կարողություններն ամենատարբեր ոլորտներում բացահայտելու ու զարգացման խոչընդոտ չի կարող լինել:

Մնջախաղից հետո «Փոփոխությունների թատրոնի» դերասանները ինտերակտիվ խաղի միջոցով երեխաներին իրազեկել են առողջ ապրելակերպի սկզբունքների մասին:

Միջոցառումը ուղեկցվել է ժեստերի լեզվով թարգմանությամբ, իսկ հյուրասիրությունը երեխաների համար իրականություն է դարձել «Արեգակ» ներառական փուռ-սրճարանի հետ համագործակցությամբ:

Հ.Գ. Բուսաբանական այգում տեղադրել էինք «Փոխիր աշխարհը» արշավի շրջանակում երեխաների կողմից նկարված պատկերներով արկղիկ, որտեղ երեխաներն իրենց դիմումներն են թողել Մարդու իրավունքների պաշտպանի համար»,- գրել է նա:

 
Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը