Կրեմլի պալատն ապահովագրել են 8 մլրդ ռուբլով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԿրեմլի պետական պալատը, այդ թվում` շենքերը, ինչպես նաև դրանց ներքին և արտաքին հարդարանքը, կահույքը, կոստյումները և զարդարանքներն ապահովագրվել են 8 մլրդ ռուբլով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով «Սբերբանկ ապահովագրություն» ընկերության մամուլի ծառայությանը: Նշվում է, որ ապահովագրությունը ներառում է պալատի 25 շինություն ու կառույց:
Պայմանագրով նախատեսվում են հրդեհի և տարերային աղետների վտանգները: Կրեմլի պետական պալատը կառուցվել է 1961 թվականին: Շինարարությունը 16 ամիս է տևել: Նման շենքերի կառուցման փորձին ծանոթանալու համար գլխավոր հեղինակների խումբը մեկնել է Գերմանիա և ԱՄՆ: Ճարտարապետական տարրերից շատերն այն ժամանակ փոխառվել են արտասահմանից, մասնավորապես` Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի նիստերի սրահից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



