Նիկոլը երնեկ է տալու Գամսախորդիայի ու Էլչիբեյի անփառունակ քաղաքական վերջաբաններին․․․ Սուրեն Սուրենյանց
ԲԼՈԳ«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ Նիկոլ Փաշինյանն այնքան անհեթեթություններ է դուրս տվել, որ դրանցից անգամ մեկը կհերիքեր՝ նրա պաշտոնանկությունը հարուցելու կամ առաջիկա ընտրություններում նրան մերժելու համար։
Փաստացի վարչապետը չի տիրապետում ոչ միայն ԼՂ խնդրի կարգավորմանն առնչվող տարրական ինֆորմացիային ու գիտելիքներին, այլ նաև զուրկ է կառավարման ունակությունից։
Նիկոլը կարող է վերընտրվել, եթե չկա քաղաքական հասունություն ունեցող հասարակություն, եթե քաղաքացին այնքան է դեգրադացվել, որ կորցրել է մտածելու ունակությունը։
Նիկոլին այլևս չեն կարող փրկել ոչ նրա «սիրելի նախկինների» հանդեպ հանրային ֆոբիաները ու ոչ էլ՝ դեմագոգիկ ելույթները։
Նիկոլը ճիշտ կանի հեռանա մինչև ընտրությունները կամ ընտրի ընտրություններով խաղաղ հեռանալու ճանապարհը, զոռբայության պարագայում՝ նա երնեկ է տալու Գամսախուրդիայի ու Էլչիբեյի անփառունակ քաղաքական վերջաբաններին․․․
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին



