Պատգամավորի որդին դաժան ծեծի է ենթարկել դեռահասի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿալինինգրադում իրավապահները քրեական գործ են հարուցել Չեռնյախովսկում 14-ամյա դեռահասի դաժան ծեծից հետո: Ըստ «Նոր Կալինինգրադ» պորտալի, վիճաբանության հեղինակը շրջխորհրդի պատգամավորի 17-ամյա որդին է:
Նշվում է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին: Սոցցանցերում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է պաշտոնյայի որդին հարվածում դեռահասին, ինչից հետո վերջինս ընկնում է և կորցնում գիտակցությունը:
Դրանից հետո տղան շարունակում է ոտքերով հարվածել գետնին ընկած դեռահասին:
Միջադեպի ժամանակ այնտեղ գտնվող տղաները փորձել են հանդարտեցնել պատգամավորի որդուն, բայց ապարդյուն. Տղան շարունակել է առանձնահատուկ դաժանությամբ ծեծի ենթարկել դեռահասին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



