Ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները սուտ են. ՀՀ ՊՆ–ն` Նախիջևանում կրակոցների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Նախիջևանի ուղղությամբ իբր հայկական կողմի կրակոցների հետևանքով ադրբեջանցի մեկ զինվոր է վիրավորվել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը, թե հայկական ԶՈւ-ն Նախիջևանի ուղղությամբ կրակ է բացել, չի համապատասխանում իրականությանը։ Sputnik Արմենիայի հայրցմանն ի պատասխան` այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են` իբր հայկական կողմի կրակոցների հետևանքով ադրբեջանցի մեկ զինվոր է վիրավորվել։
«Ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններն ուղղակի սուտ են»,–ասացին ՊՆ–ից։
Իսկ ինչ վերաբերում է իրավիճակին Սև լճի և Կութի ուղղությամբ, ապա այս պահին այն հանգիստ է։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



