ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրադրության առնչությամբ: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի վերաբերյալ զեկույցների առնչությամբ: Բոլոր կարևոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով: ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել և գործի դնել վստահություն հաստատող միջոցները՝ ստեղծելու երկխոսությանը նպաստող մթնոլորտ»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



